1. 2017 թվականին ինձ համար ամենակարևոր քաղաքական իրադարձությունը ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումն էր:
2. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» խորագրով ցուցահանդեսն էր և այն փաստը, որ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2017 թվականի հիշարժան տարեթվերի ցանկում:
3. Անցնող 2017-ը ինձ համար, իմ գրական-ստեղծագործական գործունեության առումով, հերթական, շարքային տարի էր` առանց արտառոց նվաճումների. գրել եմ պատմվածքներ, վիպակներ և վերջնականապես մեկ վեպ եմ ավարտել: Վերջինից բացի, մյուսները տպագրվել են գրական մամուլում: Շնորհակալ եմ նաև այսքանի համար: Շնորհակալ եմ գրական պարբերականներին, այդ թվում նաև «Գրական թերթին»` իմ ստեղծագործություններն իրենց էջերում ներառելու համար: