ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին

Հարգելի պարոն Միլիտոնյան
Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի տարածքում ս/թ մայիսի 22-ից մինչև օգոստոսի 28-ը գործել է «Երկրապահ» ուսումնամարզական և հանգստի համալիրը, որը Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից ընդունել է շուրջ 6300 Եռասերունդ Երկրապահ:
Երկրապահ Կամավորականների Միության, Պաշտպանության նախարարության, Կրթության և գիտության, ինչպես նաև այլ նախարարությունների և գործընկեր կառույցների հետ կնքված հուշագրերի ծրագրերից ելնելով, «Երկրապահ» ուսումնամարզական համալիրում անցկացվել են նաև դասախոսություններ հայ ժողովրդի պատմության, ազատագրական պայքարի և հայրենասիրական թեմաներով:
ՀԳՄ և ՀՀ ԵԿՄ վարչությունների անդամ Սամվել Դավթի Բեգլարյանը գտնվելով «Երկրապահ» ուսումնամարզական համալիրում, ս/թ հունիսի 25-ից մինչև օգոստոսի 28-ը իր ներդրումն է ունեցել վերոնշյալ ծրագրի իրականացմանը:
Ուստի շնորհակալություն եմ հայտնում Ձեր միությանը և անձամբ Սամվել Բեգլարյանին` կատարված աշխատանքների համար և համոզված եմ, որ մեր համատեղ գործունեությունը կշարունակվի երկար տարիներ` ի շահ մեր պետության և ազգի բարօրության:

Հարգանքներով` ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մ. Ս. Գրիգորյան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.