Առաջարկս հին է, որովհետև տարիներ առաջ նույնը ներկայացրել եմ «Գրական թերթին»: Ներկայիս ներքաղաքական բուռն իրադարձությունների համայնապատկերում հնարավոր է այն երկրորդական թվա, սակայն երախտագիտության զգացումը վաղեմության ժամկետ չունի և չի կարող ունենալ: Բոլորս ենք հիշում սագերի կողմից Անգլիան փրկելու պատմությունը: Աշխարհում այս կամ այն պատմություններով պայմանավորված՝ բազմաթիվ են կենդանիների արձանները, որոնք արձան լինելուց բացի, քաղաքի կամ երկրի պատմության որևէ առանցքային դրվագի հիշողությունն են՝ գեղարվեստական ձևի մեջ: Հայտնի է, որ ապագայի արմատները անցյալի շերտերում են և անտեսելով անցյալը՝ դժվարանալու ես առաջընթացի ճիշտ ուղղությունն ընտրել: Այս առումով կարևորում եմ անկախության առաջին տարիներին սիգ ձկան դերակատարությունը, որ հայաս- տանցիներին փրկեց սովից՝ հայտնվելով ոչնչացման ու անհետացման եզրին: Այն փաստացի միակ սպիտակուցի աղբյուրն էր, առանց որի առավել դժվար պիտի լիներ դիմակայել այդ օրերի դժվարություններին: Մեր բառապաշարում ավելացան ձկան կոտլետ, ձկան տոլմա, ձկան քյուֆթա ու այլանման խոհարարական շատ հասկացություններ: Այսօր կասկադամերձ տարածքում կարելի է տարբեր կենդանիների արձանների ականատես լինել: Իմ առաջարկն էր քաղաքի որևէ երևացող տեղում տեղադրել նաև սիգ ձկան արձանը: Արձանի տեղադրումը, պատմական հիշողությունից զատ, նաև բարոյական խնդիր է, հնարավորություն՝ արտահայտելու մեր երախտագիտությունը: Ուզում եմ հավատալ, որ գոնե նոր քաղաքապետը ժամանակ կգտնի անդրադառնալու թեև հին, բայց արդիականությունը չկորցրած այս առաջարկին: Ի վերջո, կգտնվի նաև այն քանդակագործը, ով, գուցեև, հանձն առնի սիգի արձանն անվճար նվիրել հայաստանցիներին:
Կարդալ նաեւ․․․
ՄԵՐ ՕՐԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ (Բաց նամակ Հրաչօյին՝ ծննդյան օրվա առթիվ) / Մարգարիտ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեր՝ չափ ու չափանիշ կորցրած ժամանակներում հաճախ ենք շփոթում բարձրագույն…
Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ պրն Կարեն Կարապետյանին
Մեծարգո Պարոն Կարապետյան. Ձեզ գրելու շարժառիթը եղավ այն, որ օրերս…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բաց նամակ / Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մեծարգո վարչապետ, վերջին տասնամյակներին Հայաստանից գաղթել է շուրջ 1.5 միլիոն…
