Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ամռանը կայացած միջոցառումներից կարևորեց Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տան բացումը, որն այսուհետ, բացի գրական միջոցառումների հանդիպավայր լինելուց, գործելու է նաև որպես գիտաուսումնական կենտրոն: Ամռանը օժանդակել են բոլոր գրողներին, ովքեր դիմել են Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տներում ստեղծագործելու և հանգստանալու համար: ՀԳՄ նախագահը, հիշեցնելով հոկտեմբերի 8-ին կայանալիք Սփյուռքահայ գրողների համաժողովի մասին, տեղեկացրեց, որ արդեն իսկ մասնակցության հայտ են ներկայացրել 14 երկրի մոտ 40 գրողներ, ապա ծանոթացրեց համաժողովի օրակարգին: Արտերկրի ճանաչված մի շարք գրողներ իրենց դիմումներում ցանկություն են հայտնել անդամագրվելու ՀԳՄ-ին: Քննարկման արդյունքում նախագահությունը միաձայն որոշեց ընդառաջել նրանց, հաշվի առնելով արտերկրում հայ գրականության տարածմանն օժանդակելու այս գրողների վաստակն ու ապագա գործունեությունը: Նախագահությունը միաձայն հաստատեց նաև այս տարվա «Կանթեղ» մրցանակաբաշխության մրցանակակիրների ցանկը:
Կարդալ նաեւ․․․
Բացվեց Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրը
Հոկտեմբերի 24-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվեց արձակագիր Մուշեղ Գալշոյանի…
«Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովի նյութեր» գրքի շնորհանդեսը
Մարտի 5-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Երիտասարդ գրականագետների հանրապետական…
Պոեզիան` մշակույթի ստեղծարար ուժ
Մարտի 21-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված Պոեզիայի…
