Բոլոնիայում երկու տարին մեկ տեղի է ունենում Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակաբաշխության կազմկոմիտեի կոնգրեսը: Այս տարվա ապրիլի 3-ին Բոլոնիայի մանկապատանեկան գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակաբաշխության կազմկոմիտեն հայտարարել է այն հեղինակների անունները, որոնք ընդգրկվել են մրցանակաբաշխության թեկնածուների վերջնական ցանկում: IBBY ներկայացուցչությունն ինքն է ներկայացնում տարբեր հեղինակների՝ երկու անվանակարգերում՝ ձևավորող և հեղինակ: Հեղինակների ցանկում ընդգրկված է 33 մանկագիր: Առաջին անգամ հայաստանյան IBBY (պատանիների համար ստեղծված գրքերի ինտերնացիոնալ հարթակ) ներկայացուցչությունը հայ հեղինակ է ընդգրկել այդ ցանկում: Ներկայացվել են Էդվարդ Միլիտոնյանի հայերեն և այլ լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, կիրգիզերեն, բուլղարերեն, գերմաներեն և այլն) տպագրված գրքերը: Մեկ տարվա ընթացքում ժյուրին ուսումնասիրելու է գործերը: Մրցանակաբաշխության ժյուրին հաշվի է առնում նաև գրողի մասնակցությունը, դերը, նրա գործունեությունը պատանեկան գրականության հրատարակման, տարածման գործում, ինչպես նաև` գրողի ստեղծագործական ողջ կյանքը: Իսկ 2018 թ. Բոլոնիայի միջազգային ցուցահանդեսի ժամանակ կհայտարարվեն հաղթողը և դիպլոմակիրները: Մրցանակաբաշխությունը, զուրկ դրամական հիմքից, ավելի բարոյական արժեք է հետապնդում` գերադասելով հեղինակների հանրաճանաչությունը:
Կարդալ նաեւ․․․
Չարենցը` համաշխարհային ոգու կրող
Նոյեմբերի 27-ին` Ե. Չարենցի մահվան օրը, բանաստեղծի հուշարձանի մոտ տեղի…
Ջերմուկյան հանդիպում
Ջերմուկ քաղաքում, ՀԳՄ-ի և ջերմուկցի բանաստեղծ Վարդգես Խանոյանի ջանքերով քաղաքի…
Մրցանակները ոչ այնքան գրողին են հարկավոր, որքան՝ ընթերցողին
Փետրվարի 24-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ 2015 թ. ՀԳՄ…
