Էսպես չէր լինելու՝ պատի տակ, խեղճ ու կրակ, քթի ծլոլը վեր քաշող որբ երեխու պես, նեղացած ու վեհերոտ, սպասումները մարած, անհույզ հայացքը՝ աշխարհի անցուդարձին: Ո՞ւր մնաց էն հաղթական ոգին, էն ինքնիշխան երկիր ունենալու տենչը, էն երազն ու ճախրանքը՝ ո՞վ գրպանեց: Ներսուդրսի ո՞ր տականքները խփշտեցին մեր սերն ու հավատը, և հիմի ոգեղեն ի՞նչ հանդերձներով ենք մոտենում 2015 ՝ մեր զգոնությունն ու սթափությունը, մեր եռանդն ու ջանքը, լինելիության համար անմնացորդ նվիրում ու միասնականություն պահանջող թվականին: Կա՛, չի՛ հատնել, անսպառ է մեր հոգու արարումների մղվող սերը, որը ներսուդրսի տականքին ոտատակ տալով՝ վերաշնչավորելու, թևավորելու, անկասելի ճախրանքի է տանելու մեր դրախտային երկիրը՝ իր լուսեղեն ու հզոր թևերի տակ տիրոջ գորովանքով ու հպարտությամբ ունենալով էս չքնաղ մոլորակը:
Կարդալ նաեւ․․․
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Երբեք ինձ իրավունք չեմ վերապահել ժամանակի քննողը դառնալու: Ես ո՞վ…
ԽԱՂ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ/ Ներսես ԽԱՌԱՏՅԱՆ
ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր Ներսես ԽառատյանԻՆ ծննդյան 75-ամյակի…
ԱԲԻԳ
ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր ԱԲԻԳԻ (Աբրահամ Սահակյան) ծննդյան…
