2014-ին, որ գնում է, տղա եմ ունեցել, վերջապես տուն եմ գնել, հրաշալի գրքեր եմ խմբագրել ու կազմել, իմ ընկերների ու սերնդակիցների լույս տեսած գրքերով եմ ուրախացել, լավ տարի էր, բայց և տագնապել եմ տղայիս համար, աղջկաս համար, որովհետև երկիրս իրեն արժանի իշխանություններ չունի, ու նրանց հաբռգած, մեծամիտ ու անպատասխանատու կեցվածքը իմ երկրի անկախությանը սպառնալով, նույնն է՝ իմ ու երեխաներիս անկախությանը սպառնալով սիրտս տագնապեցրել է, տանս համար եմ անհանգստացել և գրքի ու գրականության համար եմ անհանգստացել, որովհետև գրում, գրում, տպագրում ենք, բայց, ցավոք, երկրի վրա ինչ-որ կատարվում է, չի կատարվում նախ խոսքի մեջ, որովհետև դրա համար այդ խոսքը եթե ոչ համատարած, գոնե պարբերաբար պետք է հնչեցվի գոնե մտքում՝ հնչեցնողների պակասից ու անտարբերությունից եմ տագնապել, ու Լևոն Խեչոյանի, Սամվել Մկրտչյանի՝ մեզ լքելուց եմ տագնապել, որովհետև գիտակցումը չեմ տեսել, որ նրանց ու նրանց նմանների հեռանալով հարստանում է մեր աղքատությունը… Ու այդ պատճառով է, որ 2015-ին նախևառաջ ուզում եմ մաղթել մեր երկրին ու բոլորիս՝ մեզ արժանի իշխանություններ, խոսքը, գոնե մտքում, հնչեցնողներ, չհարստացող աղքատություն, որովհետև այսպես արդեն չի կարելի, որովհետև այսպես արդեն պետք չէ, որովհետև անթույլատրելի է արդեն այսպես….
Կարդալ նաեւ․․․
Հուլիսի 4-ին Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ Հայաստանի գրողների միության 80-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից բացակա գրողների հիշատակը: Բացման…
ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆ
ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ «Գրական…
Հասմիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԳՄ-ն պատվով է կրել բարդ ժամանակների ծանր բեռը Ստեղծման օրից…
