Բուխարեստում եռամսյա պարբերականությամբ հրատարակվող POEZIA հանդեսը տարեսկզբի թողարկման թարգմանական բաժինը ամբողջությամբ նվիրել է ժամանակակից հայ պոեզիային: Կենսագրական համառոտ տեղեկություններով ուղեկցվող մեկական բանաստեղծությամբ ներկայացված են Հովհաննես Գրիգորյանը, Լևոն Անանյանը, Հենրիկ Էդոյանը, Դավիթ Հովհաննեսը, Գագիկ Դավթյանը, Ներսես Աթաբեկյանը, Բագրատ Ալեքյանը, Կարեն Անտաշյանը, Հերմինե Նավասարդյանը և Էդվարդ Սաֆարյանը: Բանաստեղծությունները թարգմանել է պոեզիայի Արցախյան և Հայաստանյան փառատոների մասնակից, ռումին անվանի բանաստեղծ Մարիուս Քելարուն՝ «Ժամանակակից հայ պոեզիա» անգլերեն անթոլոգիայից («Ապոլոն», Երևան, 2012) և «Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում» երկլեզվյան ալմանախից («Վաչագան Բարեպաշտ». Ստեփանակերտ, 2012):
Կարդալ նաեւ․․․
ՀԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼ ՊԱՀԱՊԱՆԸ
Հունվարի 22-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի…
Մեր ժամանակի քրոնոգրաֆիա
Դեկտեմբերի 5-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, հրապարակախոս Սամվել…
Հոբելյանական էջ՝ նվիրված Պարույր Սևակին
Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակի առիթով «Литературная газета»-ի առաջին համարը անդրադարձել…

