Իմ հիշողության մեջ անջնջելի են այն օրերը, երբ փոքր հասակում նախապատրաստվում էինք դիմավորելու Ամանորը։ Ո՜նց էի հավատում, որ Ձմեռ պապը պետք է գա ու նվերներ բերի։ Ո՜նց էի ուրախանում իմ նոր շորերի համար։ Ո՜նց էի ջանում, որ մայրս ամենալավ սպասքն ու համով ուտեստները դնի սեղանին, որպեսզի ճոխ լիներ մեր Ամանորի սեղանը, որ ավելի հարուստ լիներ գալիք տարին։ Ո՜նց էի ցանկանում, որ մեր տուն շատ մարդ գար, ու միասին տոնեինք Ամանորը։ Շատ վաղուց մենք ենք պարտավոր անել ամեն բան, որ մեր երեխաները հավատան հեքիաթին, Ձմեռ պապին, իրենց ապագային, որ վիշտ ու արցունք չտեսնեն իրենց ծնողների, ընկերների աչքերում։ Այդ հարցում անսահման մեծ գործ ունեն կատարելու պետական այրերը, մենք՝ գրողներս, արվեստագետները, մանկավարժները, մենք բոլորս, հատկապես, որ շատ ու շատ բաներ նաև մեր երեխաների, երիտասարդների սրտով չեն։ Բոլորս ենք պարտավոր ամեն ինչ անել, որ հետո ամոթով չմնանք պատմության ու սերունդների առջև։ Մեզ հուսալի ու ցանկալի Նոր Տարի՝ իմ գրող ու արվեստի ընկերներ, մեր սիրելի երեխաներ, իմ հայ ժողովուրդ։
Կարդալ նաեւ․․․
Բեղուն ընթացք / Սաթենիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոբելյանները անցած ուղին արժևորող բարձրակետեր են: Ըստ թումանյանական կենսափիլիսոփայության՝ 40-ամյակը…
Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ
ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծուհի, արձակագիր, գրականագետ Զինաիդա Բալայանին ծննդյան…
ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻՆ ծննդյան 75-ամյակի առթիվ «Գրական…
