Դեկտեմբերի 11-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում ռուս գրողներ Իգոր Կարաուլովի, Աննա Դոլգարևայի և Անդրեյ Պոլոնսկու հետ: Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում Ռուսաստանի հետ համագործակցության ներկայացուցչության` «Ռոսսոտրուդնիչեստվոյի» համագործակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ բանաստեղծ, թարգմանիչ Կոնստանտին Շաքարյանը: Հանդիպումը վարում էր կազմակերպության ներկայացուցիչ Արամ Գյուրջյանը: Նա ներկայացրեց ռուս գրողներին, խոսեց նրանց գործունեության մասին: Անդրեյ Պոլոնսկին ընթերցեց բանաստեղծություններ Հայաստանի ու Արցախի մասին: Իգոր Կարաուլովը խոսեց ռուս գրողների՝ տարբեր երկրներ այցելելու ծրագրի մասին և ընթերցեց բանաստեղծություններ իր նոր հրատարակած «Հիմնական բառերը» գրքից: Աննա Դոլգարևայի բանաստեղծությունները պատերազմի ու մարդկային հոգու զգացողությունների մասին էին: Այնուհետև գրողները պատասխանեցին ներկաների հարցերին: Ներկա ռուսագիր գրողները նույնպես ընթերցեցին իրենց ստեղծագործություններից:
Կարդալ նաեւ․․․
Հրաշք Սիլվա Կապուտիկյանը
Մարտի 22-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի հարկի ներքո հավաքվել էին մտավորականներ,…
ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Հուլիսի 17-ին Բյուրականի աստղադիտարանի տնօրինությունը Գիտությունների ակադեմիայի հումանիտար բնագավառի ինստիտուտների…
ՊՈԵԶԻԱՆ՝ ԱԶԳԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ
Հոկտեմբերի 22-ին ՀԳՄ կլոր սրահում Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր…
