Փետրվարի 9-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ հանդիպում-բանավեճ «Նորք» գրական հանդեսի վերջին երկու համարներում տպագրված ստեղծագործությունների հեղինակների և գրական սերունդների ներկայացուցիչների հետ: Բանավեճի նպատակն էր քննարկել ժամանակակից գրականությանը, գեղագիտական մոտեցումներին և գրական չափանիշներին, ոլորտում շնորհվող մրցանակներին վերաբերող խնդիրները: Տարբեր, երբեմն հակասական հայացքների, տեսակետների արտահայտման արդյունքում մասնակիցները կիսեցին «Նորքի»` պարբերաբար նման հանդիպումներ անցկացնելու գաղափարը: Հանդիպմանը մասնակցում էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Նորք» հանդեսի գլխավոր խմբագիր Լիլիթ Հովսեփյանը, գրականագետ Արմեն Ավանեսյանը, «Անդին» ամսագրի պոեզիայի բաժնի խմբագիր Անի Տեր-Գուլանյանը, ստեղծագործողներ Նարինե Կռոյանը, Էդուարդ Հարենցը, Արմինե Բոյաջյանը, Արթուր Հայրապետյանը, Դավիթ Սամվելյանը, Տիգրան Գրիգորյանը և ուրիշներ:
Կարդալ նաեւ․․․
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐԱԿԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Օրեր առաջ Տավուշի մարզի Կողբ գյուղի Զիկատար կենտրոնում տեղի ունեցավ…
Նրա տեղը երբեք թափուր չի մնա
Ապրիլի 14-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Վառլեն…
ԱՅՆԺԱՄ ԴԵՌ ՉԳԻՏԵԻ / Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Մարդն ի՞նչ է, եթե ոչ՝ երազ, եթե ոչ՝ երազանք ու…
