Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության հերթական նիստը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ամռանը կայացած միջոցառումներից կարևորեց Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տան բացումը, որն այսուհետ, բացի գրական միջոցառումների հանդիպավայր լինելուց, գործելու է նաև որպես գիտաուսումնական կենտրոն: Ամռանը օժանդակել են բոլոր գրողներին, ովքեր դիմել են Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տներում ստեղծագործելու և հանգստանալու համար: ՀԳՄ նախագահը, հիշեցնելով հոկտեմբերի 8-ին կայանալիք Սփյուռքահայ գրողների համաժողովի մասին, տեղեկացրեց, որ արդեն իսկ մասնակցության հայտ են ներկայացրել 14 երկրի մոտ 40 գրողներ, ապա ծանոթացրեց համաժողովի օրակարգին: Արտերկրի ճանաչված մի շարք գրողներ իրենց դիմումներում ցանկություն են հայտնել անդամագրվելու ՀԳՄ-ին: Քննարկման արդյունքում նախագահությունը միաձայն որոշեց ընդառաջել նրանց, հաշվի առնելով արտերկրում հայ գրականության տարածմանն օժանդակելու այս գրողների վաստակն ու ապագա գործունեությունը: Նախագահությունը միաձայն հաստատեց նաև այս տարվա «Կանթեղ» մրցանակաբաշխության մրցանակակիրների ցանկը:
Կարդալ նաեւ․․․
ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
– Նեխահոտի կողքին մի՛ նստիր, տտիպ համից խուսափիր. Տերը այդ…
ՀԳՄ Շախմատի ակումբի վերաբացումը
Լուսանկարները՝ Բախշի Խաչատրյանի Փետրվարի 25-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ…
Շնորհանդես Լոս Անջելեսում
Վերջերս Լոս Անջելեսում տեղի ունեցավ ճանաչված բանաստեղծ Սարո Գյումրեցու «Գյումրի,…
