Ապրիլի 28-ին ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքում ՀԳՄ անդամ շիրակցի գրողները հանդիպեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ

Ապրիլի 28-ին ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքում ՀԳՄ անդամ շիրակցի գրողները հանդիպեցին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվեցին թե՛ ստեղծագործական և թե՛ կազմակերպչական բնույթի հարցեր: Առավել սուր քննարկվեց տպագրվող գրքերին պետական աջակցությունը դադարեցնելու հարցը: Գրողներն այդ առիթով հայտնեցին իրենց խորը մտահոգությունը:
Էդվարդ Միլիտոնյանը պատասխանեց առաջադրված հարցերին, նախանշեց այն ճանապարհները, որոնցով հնարավոր է դուրս գալ ստեղծված իրավիճակից:
ՀԳՄ նախագահը բարձր գնահատեց Շիրակի մարզային բաժանմունքի աշխատանքները և խոստացավ, որ առաջիկայում ևս Շիրակի գրական կազմակերպության անդամները անմասն չեն մնա բոլոր այն ծրագրերից, որոնք կիրականացվեն Հայաստանի գրողների միության կողմից:
Այնուհետ ՀԳՄ նախագահության անունից Էդվարդ Միլիտոնյանը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց բանաստեղծուհի Հրանուշին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։