Բուլղարիայի ՊԵՆ ակումբի և բուլղար գրողների միության «Պլամկ» (բոց) ամսագիրը, Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ, իր աշնանային թողարկումը ամբողջությամբ նվիրել է հայ դասական և ժամանակակից գրականությանը՝ Մաշտոցից ու Նարեկացուց մինչև մեր օրերը: Ընդգրկված են 47 հայ հեղինակների ստեղծագործություններ՝ թե՛ արձակ, թե՛ պոեզիա: Ծրագիրն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության, Բուլղարիայում Հայաստանի դեսպանության և ՀԳՄ-ի «Литературная Армения» ամսագրի խմբագրության համատեղ ջանքերով: Համարը բացվում է Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի խոսքով, որում նա մասնավորապես անդրադառնում է հայ-բուլղարական գրական-մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը` նշելով, որ երկու ժողովուրդների միջև բարեկամությունը, ինչպես և մշակութային կապերը երբեք չեն ընդհատվել, նրանց ձգտումներն ու երազանքները գրեթե նույն տեսլականն են ունեցել:
Կարդալ նաեւ․․․
ՄԱՅԻՍԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍ
Մայիսի 25-ին ՀԳՄ Լ. Անանյանի անունը կրող պոեզիայի պուրակում տեղի…
ՀԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ 140-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Դեկտեմբերի 12-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում…
Լենա Անթառանյանի «Վերջին ժպիտ» գրքի շնորհանդեսը
Դեկտեմբերի 4-ին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծուհի…
