ՀԱԿՈԲ ՕՐՄԱՆՃՅԱՆ

Սոֆիայի համալսարանի «Հայկական և կովկասյան հետազոտությունների» կենտրոնը խոր վշտով և ցավով գուժում է իրենց սիրելի ուսուցիչ, թարգմանիչ Հակոբ Օրմանճյանի մահը սույն թվականի սեպտեմբերի 8-ին: Նա եղել է բազմամյա լրագրող, «Հայկական և կովկասյան հետազոտությունների» կենտրոնի դասախոս 1997-ից ի վեր և հայկական գեղարվեստական գրականության բեղուն թարգմանիչ բուլղարերեն: Հրատարակել է ավելի քան 30 վեպի, պատմվածքների մի քանի ժողովածուների թարգմանությունների և հեղինակային մի քանի գիտական գրքեր: Բուլղարիայի պատմագիտությունը Հակոբ Օրմանճյանին պարտական է «Հայկական ուղեգրությունները Բալկանների մասին. XVII-XIX դարեր» ժողովածուի կազմման և թարգմանության համար (1985): Հեղինակ է նաև «Հայերեն-բուլղարերեն բառարան սկսնակների համար« (մաս 1-2, 1985), «Հայկական անվանացանկ» (Պլովդիվ, 2000) և «Առեղծվածային Արևելքը. Հոդվածների ժողովածու» (2002) հատորների:
Հակոբ Օրմանճյանի շնորհիվ բուլղարերենով Սոֆիայում, Վառնայում և Պլովդիվում լույս են տեսել հետևյալ ժողովածուները և վեպերը՝ Հրանտ Մաթևոսյանի «Նարինջ զամբիկը» (1975) և «Ծառերը» (1978) և «Որքան լավն է աշխարհը, Աստված իմ» (2010), «Հայկական պատմվածքներ» (1975), Զորայր Խալափյանի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1976), Վարդգես Պետրոսյանի «Դեղատուն «Անի» (1976) և «Ապրած և չապրած տարիներ» (1985), Սերո Խանզադյանի «Քաջարան» (1977), «Երեք տարի և 291 օր» (1986) և «Ծարավ եմ, ջուր տվեք» (1987), Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» (1978), Մուշեղ Գալշոյանի «Բովտուն» (1978), Մկրտիչ Սարգսյանի «Ճակատագրով դատապարտվածները» (1979), Շիրվանզադեի «Քաոս» (1979), Գևորգ Արշակյանի «Դարձի բույրը» (1980), Աղասի Այվազյանի «Սինյոր Մարտիրոսի արկածները» (1981), Գուրգեն Մահարու «Երիտասարդության սեմին: Եռապատում» (1981), Րաֆֆու «Սամվելը» (1982, 2010), Վահագն Գրիգորյանի «Փակ սենյակ» (1985), Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի «Քաջ Նազար» (1986), Կարեն Սիմոնյանի «Երկվորյակների մոլորակը» (1987), Հայկ Խաչատրյանի «Հացապատում» (1996) և «Հայոց թագավորները» (2014), «Հայ ժողովրդի պատմություն» (Մկրտիչ Ներսիսյանի խմբագրությամբ, 1998), Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն» (2001), Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (2003), Մարտիրոս Սարյանի «Արևը մեր բոլորինն է» (2004), Նար-Դոսի «Աննա Սարոյան» (2005), Էդուարդ Սարգսյանի «Անդունդների կանչը» (2008), Վարդան Բալյանի «Զանգեզուրի առեղծվածը» (2012): Բուլղարերենից հայերեն է թարգմանել «Կրալի Մարկո» բուլղարական էպոսը (Երևան, 2010):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։