Երևույթ է ամեն հայի հոգում, երևույթ է բոլոր առումներով, որովհետև ամեն էություն գտավ իր ճշգրիտ ձայնն ու պատկերը: Այդ պատկերն առաջին հերթին Արցախի ազատագրումն էր թուրք բարբարոսներից: Ինձ համար այդ 25 տարին կարևոր է նաև Արցախի անկախացած էությամբ, դեմքով և հաղթանակներով: Ինձ համար կարևոր է նաև գրականության մեջ վիթխարի տեղաշարժով, և հատկապես պոեզիայում: Վերջապես պոեզիան իր օձիքն ազատեց նեյնիմ-մեյնիմի հրոսակախմբերից և գտավ ապրող մարդուն մոտենալու ձևեր: Ինձ համար անկախությունը նաև ազատություն էր գրականության մեջ՝ խոսքի ազատություն, հոգու ազատություն, արտահայտման ձևերի ազատություն: Իմ գրքերից մեկը, որը կոչվում է «Հեռուստապոեմներ Շուշի և Բաբելոն հյուրանոցների աշտարակից», ցույց է տալիս, թե որքան բարերար եղան ստեղծագործող մարդու համար խոսքի ազատությունը, թեմաների ազատությունը, արտահայտման բոլորովին նոր ձևերը: Փաստորեն, հեղաշրջում կատարվեց նաև արվեստներում և, հատկապես, պոեզիայում, որը ամենանրբին և ամենակոշտ իրադարձությունների, հայտնությունների արտահայտիչն է, և շահեց բոլոր առումներով: Ետ մղվեց կեղծ, պաշտոնական, զիզի-պիզի պոեզիան, առաջ եկավ սոցիալական հզոր պատկերներով ամրապնդված հայ մարդու ճիչը: Սա է մեծագույն նվաճումը մեր անկախության, որը դարձավ մեր տեսիլքը և աղոթքը:
Կարդալ նաեւ․․․
ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՆՈՒՅՆԸ ՉԷ / Սամվել ԿՈՍՅԱՆ
«Մեկ ազգ, երկու պետություն» թուրք -ադրբեջանական տանդեմը վերջին շրջանում սիրավեպի…
ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՓՈՔՐԻ՛Կ ԱՐՑԱԽՑԻ / Դիանա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Լեզուս ատամներիս արանքում սեղմելով, կոկորդիս կանգնած գուղձը կուլ տալու վճռականությամբ՝…
Լևոն ՍԱՀԱԿՅԱՆ
1. 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ անկախ, ինքնիշխան…
