Գաբրիել Գարսիա Մարկեսը վերահուղարկավորվել է հայրենիքում, մայիսի 23-ին՝ Կարտախենայի Համալսարանի դամբարանում: 1940-ական թվականներին, լրագրող դառնալու համար, այստեղ է սովորել ապագա հանրահռչակ գրողը: Արարողության մասնակիցների թիվը հասել է մոտ չորս հարյուրի, ներկա է գտնվել նաև Կոլումբիայի պրեզիդենտ Խուան Մանուել Սանտոսը: Կյանքի վերջին տարիներին Մարկեսը հրաժարվում էր հարցազրույց տալուց, և նրա առողջության մասին ոչինչ հայտնի չէր մինչև նրա վախճանի օրը (2014 թ. ապրիլին):
Եվս մեկ գրողի վերահուղարկավորում,
այս անգամ Սանտյագոյում
Ապրիլի 25-ին Չիլիի մայրաքաղաքում վերահուղարկավորվեց բանաստեղծ Պաբլո Ներուդան: Լրագրողներին հաջողվել է բացահայտել վերահուղարկավորման պատճառը. պարզվում է, ոստիկանությունը մինչ օրս հետաքննություն է կատարում, ու թեև Ներուդան մահացել է հեռավոր 1973-ին, սակայն իրավապահ մարմինները դեռևս չեն պարզել նրա մահվան պատճառը: Առայժմ հայտնի է, որ բանաստեղծի նախկին վարորդը խոստովանել է, որ նա կարող էր սպանված լինել հիվանդանոցում, որտեղ բուժվում էր քաղցկեղից, կրծքավանդակում արված սրսկումի օգնությամբ: Ոստիկանությունը հաստատում է, որ սպանության պատվիրատուն կարող էր լինել Ավգուստո Պինոչետը: Պաբլո Ներուդան հիվանդանոցում բուժման կուրսն անցնելուց հետո մտադիր էր մշտական բնակություն հաստատել Մեքսիկայում: