Սոնա ԱՆՏՈՆՅԱՆ

ԴՈՂԵՐ
դողերը բարձրացնում են ինձ վեր
առավոտվա դողեր են-
ես տեսնում եմ՝
ինչպես է շերտ-շերտ ելնում
ամեն շերտի հետ սրսրթոց է
ամեն ելի հետ՝ սարսուռ

բայց մարմինս տաք է
վերմակով լուռ փակված ու
մտքերս
դատարկ
պառկած
խորն են
ինձնից հեռու
արդեն

ՀՐԱԺԵՇՏ
որ գաս
որ եզրերով գաս
որ քարանձավի պաղին գաս
որ ծնկներդ ճգնավորի քարին չոքեն
որ մամուռը ծալ-ծալ քանդես
որ ջրերի պաշտամունքից խոսես
որ մարմինդ ավազանում թաթախես
որ շերտերում հազարամյակդ գտնես
որ չափսոսաս թփերին
թփերին հանգչող աստղերի

ԹԱՑ ԽՌՈՎ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
որոշեցի
չսիրահարվել նրան
չսիրել
տանը`
տարբեր չափի
բնավորություններր կան
գրապահարաններում
մուգ շոկոլադե երկդուռ
պահարանում՝
ամեն ինչից
անցյալից
թղթերից
ստիխներ
թաց խռով օրերի մասին
լսիր՝
միգուցե կարդամ
ու քրքջանք
փռշտալով
մեկ-մեկ
միամիտ
փոշուց

սա ողբերգություն-սարկազմ է
լացի պես ազնիվ

ԵԼՔ
ասֆալտը հոսում է
քեզ քեզ քեզ
ես տեսա ինձ գլխիվայր
այդպես էր երբ հայրս գնում էր

կոպերս ընկնում են
վերք վերք վերք
տուր ինձ լինելու մի եղանակ
հևք հևք հևք

տաք տաք տաք-
այդպես էր երբ մայրս գնաց
հետ հետ հետ
ասֆալտն ինձ շրջում է

փոխիր ինձ փոխիր ինձ փոխիր ինձ
վեպ վեպ վեպ
թող ինձ
լցնելու մի զարդանախշ

այդպես է երբ …

փակում եմ փակվում եմ փակում եմ

ԽՈՀ
վաղ է
թռչուններն աղաղակեցին
թռան
իմ և սենյակի ձանձրույթի մեջ

օրը վատառողջ է

սիրողներ չկան
և տոն է մի քիչ երազելը
և ճերմակ եմ թողնում
թղթերը
բայց մեկը որ տխուր սիրել գիտե
ողբերգություն է գրում
իմ մասի՞ն

ԳԼԽԱԲԱՑ
անձրև իմ անձև
ուսերիս ծանրությունը սրբիր
ցավը տա՛ր լուծիր քո կաթիլներում-
քո շիթերում
քո խոռոչներում
քո ամոքումներում
քո հանդեսին ինձ տար գլխաբաց
քո բույրերում

շնչիր ինձ

ՃԵՐՄԱԿԻ ԱՌԱՋ
ամեն օր նստել ճերմակի առաջ
մտածումները խեղդել-չխեղդել
զգացմունքներով
ամեն օր նշել ամիսն ու օրը
լռվել ու մնալ ճերմակին
լռություն հավաքել հատակից
պատուհանի անփույթ բացությունը
մրսել
վիրավոր զգալ
անունդ սրտի մեջ
կրակել ճերմակին
անզգույշ սիրել

ՉԵՄ ԾԽԱ
այսօր հրդեհ
կլինեմ
կհայտնվեմ քո խոհերի ստվերում
ե՛ս
առատ՝ հույզիդ ծաղիկների շփոթով
և վեր կելնեմ
և կիջնեմ վար
իմ բոցերը կլիզեն սառչող մատներդ
քնքշացող խոկումներում
կրակս լացե կաթիլներ կճիրա
կդիպչեմ ես քո հենց ներսին
կայրեմ անշրջանց միջնորմները
վերձիգ` հապաղումի

քո դռան մեջ՝
ծաղկափթիթ կբոցկլտամ

դեպի երկինք
դեպի երկինք

դու չես վերջանա բոցերի մեջ

ՉՓՇՐՎԵՍ
չփշրվես
չընկնես
քամին քեզ թող չտրորի
ինձ քեզնից չպակասեցնես
քամին թող քեզ
քույրություն անի
իջնեմ-
ինձնից մի տերև
թող դեղնի
ուսերս խշշան
ցուրտս փակեմ ներսում

ինձնից ավել մի օր պոկիր
ծառերին ասեմ՝
եղբայրներս լինեն

ՑԱՎ
դուռը փակվել էր
ու Աստված տեր էր
և ոտնաձայների մեջ
հորս ծանոթ վերադարձն էր
ՄԻԱԿԸ
քո երկչոտ երկնքում
թռուցիկներ կճայթեն
և հմայքս կփրփրի կողքիդ
և խնդումը կթափվի գլխիվայր
քո ափսոսանքներում
դու միակը կլինես
որ չեմ սրբի ճակատիցս
ոչ մի կնճիռ
ոչ մի երանգ չես ներմուծի-
քո խոհերը ակոս-ակոս
կսաստկանան
իբր՝ շունչդ չի բուրել կրծքիս
մարմինդ չես շղարշել
աստղաբոցով գրկիս
մատներիդ ծարավը չի հեղեղվել

ինձ կգողանաս
միակը կլինես

ՏԽՈՒՐ Է
տխուր է
երեկոն
մեղեդին
ինձ երազեցին
չգտան
կորցրեցին հանկարծ
այս ձմեռ ձյունը ծանր էր-

կորցնում էին սերերում
անուն շշնջալիս
և արցունքները ակոսներ
չունեին հոսելու
և արցունքները մեռնում էին
հենց բնում

վալսն աննպատակ թևթևում է
հազար վառվող մոմեր
չեն դիմանում
չափից դուրս ամեն ինչին

ՍԵՐԵՐ
ծնվում ու հալվում են սերեր
քո շրթունքներին աղի բույրով
քո թարթիչներին՝ փաթիլի նման
քո ուսերին՝ թևերը խարսխած
քո կողերին՝ նահանջով խռովված

դու փորագրում ես
աչքերիդ կրակը՝
ուր հայացքն է
զրնգում
ինչ-որ բան
ուր վերջանում է
հիացմունքը
մահկանացուների

ԾՈՎԸ
ծովը տաք
ծովը հրաշալի
կանչում է
ծովը բաց տրվում է
ախ այնպես է
տանում ցավը
ծովը տաք
ծովը աղի
ծնկների հետ
ախ այնպես դաժան է
խաչում ծովը
ախ այնպես
լցվում է
ծնկներից վեր
ուսերից վար
ծովը սիրուն է
ախ այնպես
կանչում-տանում է

4 thoughts on “Սոնա ԱՆՏՈՆՅԱՆ

  1. ՈՐԵՎԷ գրվածք մեր օրերում ընկալվում է իբրև բանաստեղծություն, եթե այն…տողատված է: Այլապես չէին գրվի և չէին տպագրվի ինչպես այս, այնպես էլ հազարավոր այլ «բանաստեղծություններ», որոնցով հեղեղված է մամուլը:

  2. Սոնա ջան, շատ գեղեցիկ ես գրում, բայց տխուր, լավ է վերջում մի քիչ սփոփեց, չընդունես որպես քննադատություն, սիրտս հարազատորեն ցավեց

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։