Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հունվարի 6 – Ծնվել է Տերը: Ազգերի ու պետությունների ականավոր գործիչ, մարդու իրավունքների անմնացորդ պաշտպան: Փրկիչ: Հայաստան չի այցելել:
Փետրվարի 13 – Տրնդեզ: Պրեզիդենտի վառած կրակի վրայով թռավ երկրի հերթական կառավարությունը:
Մարտի 8-ից-Ապրիլի 7 – Կանանց սիրո և հարգանքի միամսյակ: Սիրիր մերձավորիդ գոնե այդ ամիս, այլանդակ…
Ապրիլի 27 – Մի խումբ օլիգարխներ մեկնեցին Երուսաղեմ Մուղդուսի դառնալու: Նրանց ուղեկցում էր ժողովրդի սոված հայացքը:
Մայիսի 24 – Մայրաքաղաքում բացվեց երկնագույնների կոնֆերանսը` «Սեռը տարիք չի ճանաչում» կարգախոսով: Մի խումբ համասեռամոլ վետերաններ կառավարությունից պահանջում են իրենց նկատմամբ պետական վերաբերմունք:
Հունիսի 7 – Դեմարժեքներին հավատարիմ իշխանությունը պետպատվերով 27 լրացուցիչ տեղ հատկացրեց Կոշի գաղութին, 24 տեղ` Սովետաշենի հոգեբուժարանին: Լավագույն ավանդույթները շարունակվում են: Շտապեք, տեղերը սահմանափակ են:
Հուլիսի 18 – Ազգային ժողովի նիստերի դահլիճում բացվեց աղոթատեղի: Քվեարկությունից առաջ խմբակցությունների ղեկավարները այստեղ մոմ կվառեն, քվեարկությունից հետո` նաև իրենց որոշ շարքային անդամներին: Ազգային սովորույթ է, մատաղ: Ընդունելի լինի:
Օգոստոսի 6 – Վերանվանվեց մայրաքաղաքի գլխավոր մայրուղին: Այսուհետև այն կկոչվի «Յո յերթաս»: Բացմանը հրավիրված էին նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները, հանրապետական այլ մեծավորներ:
Սեպտեմբերի 28 – Քաղաքական գործիչ Իքսը, որ հասցրել է լինել գրեթե բոլոր կուսակցությունների անդամ, ճանաչվել է համազգային սուրբ: Այսուհետև նրան տեսնողները պարտավոր են երեսներին խաչ հանել և շշնջալ. «Հիսուս քեզ Քրիստոս…, Հիսուս քեզ Քրիստոս…»:
Հոկտեմբերի 13 – Տեղի ունեցան պատգամավորական ընտրություններ «Մեկ ձայն, մեկ 5000դր. ամյա ազգային մշակույթ» կարգախոսով: Ընտրվեցին միայն արժանիքավորները…
Նոյեմբերի 3 – Ամենայն Հայոց կաթողիկոսը Հրազդան գետում մկրտեց մի խումբ նախարարների: Մկրտությունն ուղեկցվեց երկնային հրաշքով` երկու նախարար ջրից չոր դուրս եկան:
Դեկտեմբերի 1 – Ծնվեց Ռոբերտ Առաջին Առյուծասերը (Աֆրիկացի): Կյանքի մասին տվյալներ չկան:
Ծանոթագրություն – Օր…օրացույցը վաճառվում է հանրապետության բոլոր չգործող գրախանութներում:
Տափակ գրութիւն մը, որ համ-հոտ չունի: