1936թ. մարտի 31
Խոշոր են մեր կինեմատոգրաֆիայի ձեռք բերած նվաճումները, սակայն ե՛լ ավելի պատասխանատու յեն այն խնդիրները, վորոնք դրված են այսոր նրա առջև: Խորհրդային կինեմատոգրաֆիայի 15-ամյակը պետք է խթան հանդիսանա մեր կինո-ֆրոնտի աշխատողներին – նոր թափով ու կրկնապատկված յեռանդով շարունակելու պայքարը սոցիալիստական գեղարվեստի նորանոր դիրքեր գրավելու համար, մարտականորեն իրագործելով մեր մեծ առաջնորդ ընկեր ՍՏԱԼԻՆԻ պատգամը:
Ընկեր Ա. Խանջյանի զրույցը
***
Մեր խորհրդային գրողը չի կարող լինել սոսկ գրող, չի կարող լինել սոսկ պրոֆեսիոնալ գրականագետ. նա կենդանի դեմք ե, կենդանի, յեռանդուն մասնակից այն ամենի, ինչ կատարվում ե յերկրում… Նա այն մեղուն ե, վոր հյութ է հավաքում բոլոր ծաղիկներից, ստեղծում մեղր ու մեղրամոմ: Նա պետք է լինի ամենուրական, ամենատես…
Մ.Գորկի
«Մեր գրականությունն աշխարհի ամենաազդեցիկ գրականությունն ե»
1961թ. մարտի 31
Գրական բարքերին հետևելիս չի կարելի չնկատել, որ մեզ մոտ ծայր է առել ու գնալով լայն ծավալ է ստանում մի դատապարտելի երևույթ: Գրական, ինչպես նաև գիտական աշխարհը ոտք դրած որոշ մարդիկ ոչ միայն վարժվել են ինքնագովասանքի, այլև միշտ պատրաստ են սվիններով ընդունել իրենց մասին եղած արդարացի քննադատությունը…
Ալ. Մարգարյան
«Ո՞րն է իսկապես ճշմարտությունը»
1985թ. մարտի 29
Ազգային գրականության, լայն առումով` ազգային կուլտուրայի գալիքը Վահան Տերյանը կապում էր ազգային կյանքի անհետաձգելի խնդիրների հետ: Տվյալ պարագայում այդպիսի անհետաձգելի խնդիր էր շարժումը դեպի Ռուսիա… դեպի եվրոպական «կուլտուրական ժառանգությունը»:
Սուրեն Աղաբաբյան
«Վահան Տերյանի «Գրական երազանքները»»