Փետրվարի 6-ին տեղի ունեցավ 2014 թ. ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխությունների մրցանակների հանձնման արարողությունը:
ՀԳՄ վաստակի համար մեդալ շնորհվեց Սերգեյ Վարդանյանին:
Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ ստացավ Մանվել Միկոյանը, Դերենիկ Դեմիրճյանի անվան՝ Հովիկ Վարդումյանը, Լևոն Շանթի անվան՝ Լևոն Մութաֆյանը, Նիկոլ Աղբալյանի անվան՝ Նորայր Ադալյանը, Միքայել Նալբանդյանի անվան՝ Ռուզան Ասատրյանը, իսկ Վախթանգ Անանյանի անվան մրցանակը հանձնվեց Նորայր Գրիգորյանին:
Սամվել Կոսյանը, Լյուդվիգ Կարապետյանը, Սուրեն Մուրադյանը, Ռոմանոս Սահակյանը ստացան Հրանտ և Մանուշակ Սիմոնյանների անվան մրցանակը:
ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը գրած ստեղծագործությունների համար հատուկ մրցանակ ստացավ Արմեն Շեկոյանը:
«Մրցանակը ոչ միայն գրողին է հարկավոր, այլև ընթերցողին, քանզի, տեսնելով՝ ինչ նոր գրքեր են լույս տեսել, մրցանակների արժանացել, ընթերցողը միտվում է ընթերցելու և ճանաչելու գրողին»,- մրցանակները հանձնելիս շեշտեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նաև պարգևատրվեցին այն լրագրողները, ովքեր մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահում գրողներին, գրական անցուդարձը և իրենց լրագրողական վերլուծություններով մասնակցում են գրական կյանքին:
Լիլիթ ՄԱՆՈՒԿՅԱՆ