Ծնվածս օրվանից Ամանորի մաղթանքներ եմ անում, որոնցից, տխուր է ասել, շատ քչերն են իրականություն դառնում: Կյանքը տեղապտույտի մեջ է, մեր հինը, երեկվա օրն ու անցյալը հիմնավորապես չեն նորանում, մենք շարունակում ենք ապրել մեր հիվանդություններով, իսկ հիվանդ մարդը և հասարակությունը ի վիճակի չեն երկար ճանապարհ անցնելու: Նայենք մեր բարոյականության հայելուն և չափազանց զգույշ լինենք: Առողջանանք անհատապես ու ազգովի, գալիքը լինի ավելի արդարամիտ և գեղեցիկ, ճշմարտությունը դառնա խոսքի գլխավոր էությունը, սիրով վերաբերվենք միմյանց: Վերջապես աշխարհը տեսնի-գիտակցի 1915 թվականը. դա անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլև նրան:
Կարդալ նաեւ․․․
Անփորձությունից եկող ամենամեծ սխալը / ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ, թարգմանիչ, հրապարակախոս ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ…
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Երբեք ինձ իրավունք չեմ վերապահել ժամանակի քննողը դառնալու: Ես ո՞վ…
ԳՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՆԿԱՐ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՐՐՈՐԴ ԱՉՔ (Ինքնանկարի փորձ) / Նորայր ԱԴԱԼՅԱՆ
Խոսքաձևերից ամենադժվարը, թերևս, ինքնախոսությունն է, որովհետև ո՞ւմ, եթե ոչ քեզ…
