ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Էդվարդ Միլիտոնյանին
հանձնեց 2013 թ. ՀՀ պետական մրցանակը «Է» ժողովածուի համար
Խոսք` ասված ՀՀ պետական մրցանակի հանձնման
արարողության ժամանակ
Մեծարգո պարոն նախագահ, հարգելի ընկերներ
Շնորհակալություն եմ հայտնում ժյուրիի անդամներին և, պարոն նախագահ, Ձեզ` իմ գիրքը արժևորելու համար:
Զուգադիպել է, և այսօր պոեզիայի միջազգային օրն է: Շնորհավորում եմ իմ բոլոր բանաստեղծ ընկերներին և ցանկանում եմ բազում ընթերցողներ: Այս առումով հիշեմ. Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ ռուս քաղաքական գործիչ Ժիրինովսկին իրեն հատուկ ինքնատիպությամբ ասաց, որ եթե ես պաշտոններ նշանակող լինեի, առաջին հերթին կքննեի թեկնածուների ռուս գրականության մասով իմացության մակարդակը: Եթե չեն կարդացել, ապա չեն ընկալում ռուս ժողովրդին, նրա ոգին:
Նմանօրինակ կարելի է ասել` ովքեր չեն կարդում հայ ժամանակակից պոեզիա, չեն ընկալի մեր ժամանակը, մեր ժողովրդի ոգին:
Ուստի ես որոշել եմ մրցանակի գումարի մի մասն օգտագործել մեր ժամանակակից պոեզիայի հանրահռչակման համար:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ