2014 թ. հունիսի 20-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դահլիճը մարդաշատ էր:
Այդ օրը տեղի ունեցավ բանաստեղծ, հրապարակախոս Բագրատ Ալեքյանի ծննդյան 65-ամյակին նվիրված հանդիսություն և նրա «Ահավոր ողջույն» գրքի շնորհանդեսը: Հանդիսությունն սկսվեց Բագրատ Ալեքյանին նվիրված «Մենախոսություն» տեսաֆիլմի ցուցադրությամբ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, այնուհետև բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը ներկայացրեց հեղինակի «Ահավոր ողջույն» գիրքը:
Հոբելյարին շնորհավորեցին ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, բանաստեղծ, հրապարակախոս Ռոմիկ Սարդարյանը, արձակագիր Վահան Սաղաթելյանը, բանաստեղծներ՝ Վարդան Վանատուրը, Արտաշես Արամը, Հովիկ Գրիգորյանը, նկարիչ Սերխաչը, ընթերցողներ՝ Գոհար Պետրոսյանը և Զինաիդա Մելիքսեթյանը:
Հոբելյարի գործերից կարդացին դերասաններ Սերգուշ Բաբայանը, Ամիրան Գալստյանը և Գայանե Սամվելյանը: Հոբելյարին շնորհավորական ուղերձ հղեց Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը: Ցերեկույթը շնորհակալական խոսքով եզրափակեց բանաստեղծ, հրապարակախոս Բագրատ Ալեքյանը: