ՓԻԹԸՐ ԲԱԼԱՔՅԱՆ / ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱԼԵՊ, 1915

ՓԻԹԸՐ  ԲԱԼԱՔՅԱՆՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱԼԵՊ, 1915

Այնտեղ պետք է լիներ
մի կրակ՝
արևից խանձված
տերևի նման,
այս արևից,
որ ուղեկցում էր քեզ,
մի ճերմակ լույս է,
որ ավելի բարձր է,
քան լեռը,
այդ լույսը խանձեց
քո աչքի անկյունը,
երբ դու շրջվեցիր,
որպեսզի գտնես հայացքով
այն ճչացող ծառերը,
որոնք իրենց ծաղկունքով
ողողել են ամբողջ դաշտավայրը£

Նույնիսկ այն պահին,
երբ արևն արդեն մայր էր մտել,
այնտեղ այնպես շոգ էր,
որ գետինն իր ասեղներով
ծակծկում էր քո կրունկները,
և լույսի
ու մեռնող քամու մեջ
մանչուկների կոկորդները
բառաչող գառների նման
բլուրներից այն կողմ
շարունակում են անվերջ ղողանջել
քո ականջներում£

Հողի
լռությունը
լցրեց իրենով
բարձր ու դատարկ երկինքը£
Քո հառաչանքը,
հորիզոնի պես,
սև հագուստ էր հագել,
և դու հեծկլտում,
կակազում էիր
ամեն մղոնի վրա՝
հարմարվելով քո դստեր
փոքրիկ քայլերին ¬

հեկեկացող օդը
գրեթե արդեն
ամբողջովին անցել է
քո շորերից ներս£

ԻՆՉ ԱՍԱՑ ՏԱՏՍ, ԵՐԲ ԱՆՁՐԵՎ ԷՐ ԳԱԼԻՍ

Մենք գիտեինք, որ նրանք արդեն գալիս են£
Ողջ գիշեր հեռվում լսվում էր մաչետեների ոռնոցը՝
ծակելով մեր ականջները£
Թուրքերը հիմնովին էին պատրաստվում.
նրանք խմում էին գիշերն ի վեր,
իսկ լուսադեմին թամբեցին ձիերին£

Եվ ահա հայրս հանեց
մեր բոլոր փողերն ու թանկարժեք զարդերը.
գիրուկ ոսկե դրամները, փիրուզն ու զմրուխտը,
ոսկե շղթաներ, որոնք մենք հագնում էինք
տարին մեկ անգամ, արծաթե ապարանջաններ,
հունական վզնոցներ, տոպազ,
օնիքս, նեֆրիտ, լալ£
Այնտեղ կային գույնզգույն քարեր,
որոնց անուններն անգամ դու չգիտես,
ես նրանց տեսնում եմ դեռևս…

Նա այդ ամենը թաքցրեց
առաստաղի մեջ,
մատուռի մութ անկյունում, տան վերևում£
Ես միշտ կարծում էի, որ այնտեղ
սատանան է ապրում£
Հայրս թաքցրեց այդ ամենը
առաստաղի մեջ
և ասաց մեզ ¬ մի օր,
այո՛, կգա մի օր, մենք ետ կգանք կրկին
և նորից հարուստ կլինենք£

ԴԻԱՐԲԵՔԻՐ, ԹՈՒՐՔԻԱ, 1914.

Լճի մոտ գտնվող
Հեռավոր գավառում,
Յուրաքանչյուր գիշեր
Մի տղամարդ էր գալիս ձեր տուն,
Եվ նրա մազերը
Կրում էին իրենց մեջ
Ջրի մուգ կանաչ ցոլքը£

Քո ոտքերը լարված լռում էին
Մահճակալի մեջ,
Եվ ոչխարները անլսելի շնչում էին,
Դանդաղ շարժվելով ստորոտում,
որտեղ արևը
իջնում էր սարի ետև
և ներխուժում էր պատուհանիդ մեջ£

Քո միակ աղջկան
Ամեն բան անտարբեր էր թողնում,
Բացառությամբ մեղուներից
Այս գիրուկ ծաղիկների մեջ£

Նրա համար
Չկար տարբերություն
Բարձրահասակ խոտի
և այն ծաղկեփնջի միջև,
որ դու հյուսել էիր նրա համար£

Ինչպե՞ս դա կարող էր լինել£
Դու հետևում էիր,
Թե ինչպես է գիշերը սև
Բարձրանում քո գլխավերևում
Եվ ինչպես է լքում աստղերին,
Որոնք ընկնում ու լցվում էին
Քո ամուսնու ծովի մեջ£

* * *
Այնտեղ էին մեզ համար թանկ
Մարդկանց շողքերը մթին,
Այնտեղ, ուր աչք ես ածում՝
Բոլոր տներում գիշեր է£

Անձրևն ամեն բան թրջում է£
Մեր տան կամարները
Ճռռում են և մեծանում
Մութն ընկնելու հետ£

Դու, իմ եղբայր, Արշիլ Գորկու նման,
Խմում ես այս ողջ
Խոնավ գիշերվա ընթացքում,
Լսելով անձրևի կաթկթոցը ¬

Նայելով մեր հոր
Հեռավոր ստվերին,
Որ շարժվում էր այգում,
Դու տնկել էիր այն
Անցած տարվա մայիսին£

Նա շարժվում է դանդաղ
Պղպեղի զանգակների միջով
Դեպի մարգերը մաղադանոսի,
Նա կռանում է
Իր ձեռքով մշակած հողի վրա£

Դու դուրս ես նայում
Լուսամուտի և ցանկապատի միջից,
Այնտեղ այն հողատարածքն է,
Որին բոլորն ուզում են տիրանալ£

Նա լռելյայն խորանում է
Պտղատու այգու մեջ,
Որտեղ չոր տերևներն են խշշում ոտքի տակ£

Դու շնչում ես հաճելի բուրմունքը
Հասած մրգերի և բողբոջների,
Որոնք մեզ դուրս են բերում մեր տնից£

Բնագրից թարգմ.
ԳՈՒՐԳԵՆ ԲԱՐԵՆՑԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։