Հոկտեմբերի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսը նվիրված էր ՀԳՄ արտահերթ համագումարի անցկացման կազմակերպչական խնդիրներին: ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդ. Միլիտոնյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ծանոթացրեց ՀԳՄ վարչության նիստի որոշման հետ, որի համաձայն՝ Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը 11-ին, օրակարգում` ՀԳՄ նախագահի ընտրություն: Էդ. Միլիտոնյանը նշեց, որ համագումարի նախապատրաստական աշխատանքները ղեկավարող հանձնաժողով է ընտրվել: «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ համագումարը, ընտրությունը անցնեն պարզ, արդար ու թափանցիկ»,- ասաց նա: Քվեարկությանը Սփյուռքի և Արցախի գրողների մասնակցությունը ապահովելու համար որոշվել է ՀԳՄ նախագահի թեկնածուներին հնարավորություն տալ «Գրական թերթում» ներկայացնելու իրենց ծրագրային դրույթները: Նշվեց, որ ՀԳՄ նախագահ դառնալու առաջին և ամենակարևոր նախապայմանը ՀԳՄ միության անդամ լինելն է: ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը ծանոթացրեց նախորդ համագումարում կանոնադրության փոփոխություններին՝ կապված Միության սփյուռքահայ անդամների իրավունքների ու պարտականությունների հետ: Այս առումով, ստեղծված հատուկ հանձնաժողովը քննարկումների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ արտերկրի քաղաքացի գրողը, ով չի բնակվում Հայաստանում, ի վերջո, հնարավորություն չունի ղեկավար պաշտոն զբաղեցնելու, ինչին համաձայն են նաև սփյուռքահայ գրողները:
Կարդալ նաեւ․․․
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ սեփականության իրավունքի վերաբերյալ կոչեր
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԴԵՍՊԱՆ Հարգելի գործընկերներ. Հայաստանի գրողների միություն…
Հայտարարություն Իրաքում ծավալվող ողբերգական դեպքերի վերաբերյալ
Հայ գրողները սրտի ցավով են հետևում Իրաքում ծավալվող ողբերգական դեպքերին.…
ԿՈՉ
Աշխարհի բարի կամքի տեր մարդկանց, ժողովուրդների անկախության, ազատության ջատագով մտավորականներին,…
