Որպես հայ, ավագագույն գրող՝ ցնցված եմ ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս հորջորջված Մանվել Գրիգորյանի դավաճանական արարքների կապակցությամբ: Մանվել Գրիգորյանը տարիներ շարունակ իր համախոհներով խորամանկ, քողարկված ձևով զբաղվել է հայ զինվորի զենքը, հանդերձանքը, դեղորայքը թաքցնելով, Հայաստանի և Արցախի բնակչության, ուսանողության, աշակերտության սնունդը յուրացնելով, գազանանոց պահելով և այլ քստմնելի գործերով:
Դատապարտելով հանրությանը ներկայացված Մանվել Գրիգորյանի հանցավոր գործունեությունը՝ պահանջում եմ արդար, անաչառ հետաքննություն և դատավարություն:
Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ
Մանկագիր, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1964թ.-ից