Մրցանակ խիզախության համար

Ռոբերտո Սավիանոն «Գոմոր»Մրցանակ խիզախության համար

«Հարոլդ Պինտերի խիզախության համար» մրցանակը ստացել է Ռոբերտո Սավիանոն «Գոմոր» բեսթսելլերի համար: Վեպը «Կամոռռա» մաֆիոզ կլանի մասին է: Գրքի հրատարակվելուց հետո Սավիանոն սկսեց սպառնալիքներ ստանալ, և իտալական ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն սահմանեց գրողի համար: Իսկ նա շարունակում է բացահայտ հանդես գալ մաֆիայի դեմ, հաջորդ գիրքն էլ նվիրված էր այդ հանցավոր կլանի գործունեության նոր բացահայտումներին: «Գոմորը» թարգմանվել է 50 լեզուներով, համանուն ֆիլմ է նկարահանվել, որն արժանացել է Կաննի փառատոնի ժյուրիի մրցանակին և Եվրոպական կինոակադեմիայի հինգ պարգևների:

Գրական նոր ժանր

21-րդ դարում առավելությունը տրվում է արագությանը, հակիրճությանն ու տպավորիչ լինելուն: Արդյունքում սկսեցին երևան գալ կարճ ստեղծագործություններ, որոնք բաղկացած են… 25 բառից: Հինթ-ֆիքշըն` գերկարճ գրական գործ, որն ընդամենը ակնարկում է լայնածավալ պատմության մասին, բայց կառուցված է առավելագույնը 25 բառով: Սա իդեալական ժանր է WEB 2.0 դարաշրջանի համար, ու ոչ միայն իր հակիրճության շնորհիվ: Հինթ-ֆիքշընի ընթերցողը չի ստանում ո՛չ պատկեր, ո՛չ ենթատեքստ, ո՛չ էլ խարակտերներ: Անհրաժեշտ մանրամասները լրացնելու է ընթերցողը` այդ կերպ դառնալով նոր ստեղծագործության համահեղինակ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։