Հայաստանի գրողների միությունը հայտարարում է գրական ամենամյա մրցանակաբաշխություն՝ հետևյալ անվանակարգերով.
Դ.ԴԵմիրճյանի անվան մրցանակ (արձակ)
Ավ. Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա)
Միք. Նալբանդյանի անվան մրցանակ (հրապարակախոսություն)
Լևոն Շանթի անվան մրցանակ (դրամատուրգիա)
Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ (գրագիտություն, գրաքննադատություն)
Վ. Անանյանի անվան մրցանակ (մանկական գրականություն)
Գրքերը (2015 թ. հրատարակված) ներկայացվում են Հայաստանի գրողների միություն ս.թ. նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 25-ին, «գրական թերթում»:
Գրքերը հանձնել Գրողների տուն (Բաղրամյան 3)՝ ՀԳՄ գործերի կառավարիչ Հ. Նազարյանին: Հեռ.՝ 56-45-70:
Մրցանակաբաշխություն
