Ֆրանսիայում Կարեն Խուրշուդյանի թարգմանությամբ լույս է տեսել Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» գիրքը։
Երազկոտ, փիլիսոփա և բանաստեղծ Բադալ բադի ճամփորդությունների միջոցով այս գիրքը մեզ տանում է Հայաստանից դեպի աշխարհի տարբեր անկյուններ՝ հումորը, պոեզիան, իմաստությունն ու զարմանքը միահյուսելով։ Ուրախ ու զվարճալի թվացող այս հեքիաթը խորապես խոսում է մարդկության, բարության և կենդանի աշխարհի գեղեցկության մասին։
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում խմբագիր և հրատարակիչ Ժան-Ժակ Ավետիսյանին, Les Éditions Thaddée հրատարակչությանը՝ այս հրաշքն իրականություն դարձնելու համար։
ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ
Որպես «Հնարամիտ բադի ճամփորդությունը» վեպի հեղինակ՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում Կարեն Խուրշուդյանին համարժեք թարգմանության և հայ-ֆրանսիական գրական կապերի վերջին տարիներին բուռն գործունեության համար։ Շնորհակալ եմ գրքի խմբագիր և հրատարակիչ Ժան-Ժակ Ավետիսյանին, նաև գրքի տպագրումը ֆրանսիական հանրաճանաչ Les Éditions Thaddée հրատարակչության ներդրումով ֆրանսերեն հրատարակելու համար։ Կարծում եմ՝ նույնը կկրկնի իմ գրքի հերոս հնարամիտ բադ Բադալը։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
