Ապրիլի 2-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ և Իսրայելյան ընտանիքի համատեղ կազմակերպվող Վրեժ Իսրայելյանի անվան «ՏՈՆԱՊԵՏ» տարվա լավագույն պատմվածքի գրական մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը: Նա խոսեց Վրեժ Իսրայելյանի, նրա գրականության ու անհատականության, ինչպես նաև արցախյան ազատամարտում նրա գործունեության մասին: Ելույթ ունեցան գրականագետ, բ.գ.թ. Արմեն Ավանեսյանը, գրականագետ, բ.գ.թ. Արքմենիկ Նիկողոսյանը, արձակագիր, «Կայարան» հանդեսի խմբագիր Սուսաննա Հարությունյանը և արձակագիր Ռոլանդ Շառոյանը: Նրանք խոսեցին Վրեժ Իսրայելյանի ստեղծագործական գործունեության մասին՝ մեծապես գնահատելով նրա ներդրումը հայկական պատմվածքի ժանրի զարգացման ասպարեզում: Վրեժ Իսրայելյանի որդին՝ արձակագիր Մհեր Իսրայելյանը, խոսեց մրցանակաբաշխության, ներկայացված ու մրցանակի արժանացած ստեղծագործությունների մասին: Մրցանակներ շնորհվեցին.
1-ին մրցանակ – Թերեզա Ամրյանին` «Հեքիաթ լռության մասին» պատմվածքի համար
2-րդ մրցանակ – Շանթ Մկրտչյանին՝ «Մութ մանուշակագույն ագռավը» պատմվածքի համար
3-րդ մրցանակ – Մարինա Բաղդագուլյանին՝ «Սիրելի աքսոլոտլ» և Դիանա Անդրոմեդային՝ «պատՄվազք» պատմվածքների համար
Խրախուսական մրցանակ – Յոհան Գալստյանին՝ «Պստիկ Սաքոն» պատմվածքի համար
Երիտասարդական մրցանակ – Վոլոդյա Մկրտչյանին՝ «Սպիտակ դատաստան» պատմվածքի համար:
Եզրափակիչ փուլ անցած բոլոր պատմվածքները հրապարակվել են «Կայարան» հանդեսի մարտ ամսվա համարում:
Սեփ. լրտ.
