– Կարմիրն է լավը՝
Կակաչի գույն է,
Բալենու ժպիտ
Ու ճաքած նուռ է:
– Չէ, չէ՝ կապույտը –
Ծաղկած մանուշակ,
Երկնային հեռու
Ու Վանա ծովակ:
– Ի՞նչ կապույտ-կարմիր.
Դեղինն է հաստատ.
Շողանք արևի,
Ցորեն ոսկեհատ:
– Կանաչը միայն՝
Կանաչն ամենան-
Ծառ է, անտառ է,
Գարուն հագած արտ:
Մինչ հերթ չտալով
Իրար՝ վիճում էին
Արտակը, Կարոն,
Նվարդն ու Անին –
Ծիածանը ճոխ՝
Իր յոթ գույների
Ժպիտը սփռեց
Կամարից երկնի:
