Իգ­նա ՍԱՐԸԱՍԼԱՆ

ՀԳՄ վար­չութ­յու­նը խոր վշտով ցա­վակ­ցում է պոլ­սա­հայ հայտ­նի սիր­ված բա­նաս­տեղծ Իգ­նա Սա­րըաս­լա­նի մահ­վան կա­պակ­ցութ­յամբ: Նա պոլ­սա­հայ գրա­կա­նութ­յան կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից էր, որն իր յուրահա­տուկ մտա­ծո­ղութ­յամբ վառ գույն էր առ­հա­սա­րակ սփյուռ­քա­հայ գրա­կա­նութ­յան քար­տե­զում: Ն­րա գրա­կա­նութ­յու­նը կապ­րի և կապ­րեց­նի գրա­կա­նութ­յան սի­րա­հար­նե­րին:

ՀԳՄ նա­խա­գահ՝    Էդ­վարդ Մի­լի­տոն­յան

 

ԲԱՆԱՍՏԵՂԾ  ԻԳՆԱ  ՍՐԸԱՍԼԱՆԻ  ՅԻՇԱՏԱԿԻՆ

Պոլսից հասաւ դժբախտ լուրը. մահացել է բանաստեղծ, բժիշկ Իգնա Սարըասլանը:

Դեռեւս 1985-ին հայրենի ընթերցողը հնարաւորութիւն ստացաւ հաղորդ դառնալ նրա սրտխօսիկ բանաստեղծական աշխարհին, երբ «Սփիւռքահայ գրականութիւն – 85» տարեգրքում ընդգրկուեց «Լօ» քերթողաշարը: Պոլսահայ էպիք բանաստեղծներ Զահրատի ու Զարեհ Խրախունու կողքին Սարըասլանի քնարական լարերը ընթերցողին տեղափոխում էին ռոմանտիկ յածումների, սիրոյ աշխարհ. պատահակա՞ն դիտել «Քառասմբակ սէրերով», «Սիրոյ գոյնը» քերթողագրքերի խորագրային նախընտրութիւնները:

Մի առիթով ինքն է յայտարարում.

Կեանքը կ’անցնի

Կ’անցնինք մենք

Սէրը կը մնայ:

Այդ սիրոյ գերագոյն դրսեւորումներից մէկն էլ ժողովրդի յարատեւութեան խորհրդի հանդէպ Իգնա Սարըասլանի խորունկ հաւատն էր՝ յատկապէս ուրուագծուած «Մենք յաւերժութեան ծառը եղանք» յայտնի քերթուածով, որը աւագ գրչընկերոջ՝ Ռոպէր Հատտէճեանի բնորոշումով՝ «յաւերժութեան ծառ մը» դարձաւ բանաստեղծի համար:

Իգնա Սարըասլանը սիրուած հեղինակ է նաեւ հայրենի ուսանողութեան՝ վաղուայ մանկավարժների շրջանում. նրա գործերը ծրագրային են պոլսահայ գրականութեան դասընթացում, նրա բանաստեղծութեան մասին գրուել են յօդուածներ, մագիստրոսական աշխատանք: Այնուամենայնիւ, աւագ եւ կրտսեր սերունդները պարտք ունեն այս հրաշալի բանաստեղծին, արդէն յաւերժութեան ճամբան բռնած բանաստեղծին՝ խորապէս ճանաչելու, նրա սիրով ու հայրենիքի ընկալմամբ տոգորուելու, «Դէպի հորիզոն» նայելու առումներով:

«Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնն իր խորին ցաւակցութիւնն է յայտնում պոլսահայ համայնքին եւ հայ ընթերցողին բանաստեղծի մահուան առիթով:

Խունկ ու աղօթք Իգնա Սարըասլանի պայծառ յիշտատակին:

Սուրեն ԴԱՆԻԷԼԵԱՆ

Քնարիկ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ