ԹԱՐՅԱՆ – ՄԽԻԹԱՐՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ «ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվարի 12-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Թարյան-Մխիթարյան ընտանիքի
«Հայրենանվեր» գրական մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց մրցանակաբաշխության կարևորության մասին և շնորհակալություն հայտնեց Թարյան-Մխիթարյան ընտանիքին, մասնավորապես, միջոցառմանը ներկա Անահիտ Թարյանին՝ այն նախաձեռնելու համար: Նա խոսեց Մնացական Թարյանի գրական գործունեության, ինչպես նաև Նվեր Մխիթարյանի մեկենասության մասին:  Ելույթ ունեցան մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, ՀԳՄ քարտուղար Նորեկ Գասպարյանը, հրատարակիչ Վան Արյանը և «Նորք» ամսագրի խմբագիր Լիլիթ Հովսեփյանը: Էդվարդ Միլիտոնյանը և Նորեկ Գասպարյանը մրցանակները հանձնեցին մրցանակակիրներին:

 

ԱՐՁԱԿ

Հակոբ Հարություն «Է վանքի կոչնակը» –  1-ին մրցանակ

Հովիկ Վարդումյան «Բաժանարար գիծ» – 2-րդ մրցանակ

Կիմ Գաբրիելյան «Սև ծիծեռնակ» – 3-րդ մրցանակ

 

ՊՈԵԶԻԱ

Անդրանիկ Կարապետյան «Հետհաշվարկ» – 1-ին մրցանակ

Զավեն Բեկյան «Բութը» – 2-րդ մրցանակ

Ռոլանդ Շառոյան «Անցյալը ներկա կամ…»           – 3-րդ մրցանակ

 

      «Հայրենանվեր» հատուկ մրցանակներ տրվեցին

Դարիկո Խաչատրյանին «Գոյիմաստ» գրքի համար

Հրանուշին «Լուսադարձ» գրքի համար                                     .

Գևորգ Թումանյանին «Հնձած խոտ» գրքի համար

 

ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ

Գուրգեն Խանջյան «Կոնցերտ թավջութակի և կիթառի համար

Թորգոմա տուն. Հայկ» – 1-ին մրցանակ

 

ՄԱՆԿԱԿԱՆ

Ալվարդ Հովսեփյան  «Երեք խնձոր ընթրիքին» – 2-րդ մրցանակ

Գոհար Գալստյան «Գունդուչիկը դպրոցում» – 3-րդ մրցանակ

Սուրեն Դավթյան  «Ես աշխարհ եմ աշխարհի մեջ» – 3-րդ մրցանակ

Սաթենիկ Ղազարյան «Ես վիշապ ունեմ» – 3-րդ մրցանակ

 

Մրցանակաբաշխության հանձնաժողովի  որոշմամբ «Հայրենանվեր» հատուկ մրցանակ շնորհվեց Անահիտ Թարյանին՝ հայրենանվեր գործունեության համար։ Մրցանակակիրները շնորհակալություն հայտնեցին ստացած մրցանակների համար:

ՀԳՄ Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի և ասմունքի թատրոնի ներկայացմամբ հնչեցին բանաստեղծություններ: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Սամվել Բաղինյանը և Ռուզաննա Հախնազարյանը ասմունքեցին Մնացական Թարյանի և Ա. Թարյանի բանաստեղծություններից: Անահիտ Թարյանի «Мне имя-женщина» ռուսերեն գրքից բանաստեղծություններ ընթերցեց բանաստեղծ, թարգմանիչ Կոնստանտին Շաքարյանը: Գիրքը ռուսերեն են թարգմանել «Լիտերատուրնայա Արմենիա»  ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանը և Կոնստանտին Շաքարյանը:  Անահիտ Թարյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի համար և իր գրքերից նվիրեց ներկաներին: