Սերբիայի գրողների միության «Գրական նորություններ» («Կնիժևնե նովինե») ամսաթերթը 2013 թ. հունիսյան համարում տպագրել է Գագիկ Դավթյանի բանաստեղծությունների ծավալուն շարքը` սերբ մեծանուն բանաստեղծուհի Լյուբիցա Միլետիչի թարգմանությամբ (տողացիների հեղինակն է Բաբկեն Սիմոնյանը) :
«Գագիկ Դավթյանը ճշմարիտ քնարերգակ է, ում ստեղծագործության մեջ կենսական երևույթները, արդիականության հարցերի շուրջ անհանգիստ մտորումներն ու հետադարձ հայացքը անցնելով խորապես անձնական ապրումների և իմաստավորման պրիզմայով, ցոլարձակում են պայծառ անդրադարձումներով»,- գրում է պարբերականը շարքը ներկայացնող նախաբանում:
ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՍԵՐԲԵՐԵՆ
