Անկախության տոնին մշակույթի զարգացման գործում նշանակալի ավանդի ու արգասաբեր գործունեության համար ՀՀ նախագահի հրամանով կառավարական բարձր պարգևի՝ Մովսես Խորենացու մեդալի արժանացավ ՀԳՄ անդամ, դրամատուրգ, հեքիաթագիր ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: Լայն է նրա գործունեության ոլորտը. թատրոն, կինո, գրականություն, գիտություն, թարգմանություն, թատերական մանկավարժություն և այլն: Է. Զոհրաբյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրենն է, բանասիրական գիտությունների թեկնածու, զբաղվում է նաև դրամայի տեսական հարցերի ուսումնասիրությամբ, ակտիվորեն մասնակցում միջազգային նախագծերի՝ ներկայացնելով Հայաստանը:
Սեփ. լրտ.