ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ

Ապրիլի 3-ին մեկնարկեց մանկապատանեկան գրականության հանրապետական շաբաթը: Արդեն ավանդույթ է դարձել. ամեն անգամ բացման արարողությունը անցկացվում է որևէ մարզում և եզրափակվում է Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում, այս տարի՝ ապրիլի 8-ին։
Ծաղկաձորի համայնքապետարանը, համայնքապետ Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ, ՀԳՄ ստեղծագործական տանը հյուրընկալել էր համայնքի ուսուցիչներին, մանուկներին, գրադարանների աշխատողներին։ Երևանից ժամանել էին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Տիգրան Նիկողոսյանը, Անուշ Վարդանյանը, Գոհար Գալստյանը, Սաթենիկ Ղազարյան-Աղասարյանը, Հայկ Սիրունյանը, նրանց միացան Կոտայքի գրական բաժանմունքի ղեկավար Հակոբ Հարությունը, Սուրեն Դավթյանը, Զեմֆիրա Մկրտչյանը, Վարդ Արծափեն։
Բացման խոսքով հանդես եկավ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացրեց մասնակից գրողներին, մանուկներին խորհուրդ տվեց ավելի շատ ընթերցել, կարդաց բանաստեղծություններ։ Մանուկները մանկագիրների ստեղծագործությունները ներկայացրեցին, ապա ելույթ ունեցան մանկագիրները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։