Անի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Նկարեցիր ինձ համար աշուն՝
Իմ ճանաչած բոլոր աշուններից
Ամենագարունը…
Գունեղ վրձնիդ ծայրին
Արևդ միշտ ճոճվում է
Ժպիտիս ճոճքում…

***
– Թիթեռի ես նման,- ասացիր
Ու ափդ առաջ տարար:
Թռչելու մտքով
Մատերիդ ծայրին պարեցի,
Բայց չթռա ետ.
Առաջինն էիր,
Որ չուզեց ափը փակել…

***
Գալուցդ առաջ ասացիր,
Որ ես հրեշտակ չեմ…
Գնալուցդ հետո հասկացա միայն,
Երբ թևերս տարել էիր քեզ հետ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։