«ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի գրողների միությունը և «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը հայտարարում են «Հանուն հայի հարատևման» գրական մրցանակաբաշխություն ՀԳՄ անդամների համար։

Նպատակն է օժանդակել հայ գրողին, խթանել ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքը, հայ ընթերցողին ներկայացնել լավագույն գրական ստեղծագործություններ։

Թեման՝ Հայրենիքը, հայ մարդն ու ընտանիքն իբրև արարող և միավորող ուժ, հայ ինքնության, ազգային նվիրումի և հարատևման աղբյուր։

Ներկայացնել անտիպ ստեղծագործություններ՝ ոչ մի կերպ չհրատարակված, հետևյալ 3 ժանրերում.

  1. Արձակ – վիպակ կամ երեք պատմվածք (մինչև 40 էջ)
  2. Պոեզիա – պոեմ կամ բանաստեղծական շարք (մինչև 15 էջ)
  3. Մանկապատանեկան – հեքիաթ, պատմվածք կամ բանաստեղծական շարք (մինչև 15 էջ)

Յուրաքանչյուր ժանրում նախատեսված է 4 մրցանակային տեղ՝

1-ին՝ յուրաքանչյուրին 180 000 դրամ

2-րդ՝ յուրաքանչյուրին  120 000 դրամ

3-րդ՝ յուրաքանչյուրին 100 000  դրամ

Խրախուսական՝յուրաքանչյուրին 80 000 դրամ

Աշխատանքներն ընդունման վերջնաժամկետ` 15.05.2024 թ.

Գործերը ներկայացնել միայն մեկ ժանրում։

Աշխատանքներն ընդունվում են տպագիր, երեք օրինակից, փակ ծրարի վրա նշված կեղծանունով։

Գործերը հանձնել ՀԳՄ, գործերի կառավարիչ Հեղինե Նազարյանին՝ աշխատանքային օրերին, ժամը 11.00-15.00, հեռախոս՝ 56-45-70։

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄԸ ՝  Հայաստանի Գրողների միությունում,  հունիսի 18-ին, ժամը 14։00-ին։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.