ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ – 2013

Համահայկական հիմնադրամ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ 2013
Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» Հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգեւ` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում`
• բնական գիտություններ
• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ
• ֆիզիկա
• բժշկագիտություն
• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր)
• գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական)
• հումանիտար գիտություններ

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2011-2013թթ. ընթացքում:

ԾԱՆՈՒՑՈՒՄ
• Մրցույթին չեն կարող ներկայացվել բառարաններ, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներ, մենագրություններ, որոնց հիմքում ընկած են ատենախոսության նյութեր:
• Եթե աշխատանքը կամ նրա մի մասն ընդգրկված է եղել նախորդ տարիներին ներկայացված աշխատանքում, ապա այն չի կարող մասնակցել մրցույթին:
• Մրցույթին ներկայացվող մեկ հայտում մրցանակի հավակնորդների թիվը չպետք է գերազանցի հինգը:
• Մրցույթին մասնակցելու հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար:
• Մրցանակ ստացած անձը տվյալ բնագավառի մրցույթին մասնակցելու իրավունք չունի:

Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ:

Հայտերն ընդունվում են 2013 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2014 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից http:// www.himnadram.org:

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին:
Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); է-փոստ` aida@himnadram.org
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք,2-րդ հարկ:

———–
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ 2013
Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» Հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդ հեղինակներին` հետևյալ բնագավառներում.

ա) արվեստի բնագավառում (այդ թվում` կերպարվեստ, կինոարվեստ, թատերական արվեստ, ֆոտոարվեստ, դիզայն և այլն)` երեք մրցանակ.
բ) գրականության բնագավառում` մեկ մրցանակ:

Հայտերն ընդունվում են 2014 թվականի փետրվարի 3-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ: 

Արվեստի բնագավառում տարիքային սահմանափակումը` 18-ից մինչև 25 տարեկան:

Գրականության բնագավառում տարիքային սահմանափակումը` 18-ից մինչև 27 տարեկան:

Մասնակիցների տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 31-ի դրությամբ:

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել են 2013 թվականին:

Գրականության բնագավառում ընդունվում են պատմվածքների կամ բանաստեղծությունների շարքեր` բաղկացած առնվազն երեք ստեղծագործություններից և տպագրված գրքով կամ պարբերականներում:

Արվեստի բնագավառի կերպարվեստի աշխատանքների մրցույթն անցկացվում է երեք փուլով. առաջինը և երկրորդը` ընտրական, երրորդը (եզրափակիչը)` ցուցահանդես:
1. Առաջին փուլի համար գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի և այլ մեդիաների աշխատանքները պետք է ներկայացվեն լուսանկարներով 2-ական օրինակից` փակցված A4 ձեւաչափի թղթի վրա և տեղադրված թղթապանակի մեջ/Folder, Portfolio/: Մրցանակի ներկայացվող ստեղծագործության լուսանկարների տակ պետք է նշված լինեն ստեղծագործության անվանումը, չափը, տեխնիկան, տարեթիվը:

Մրցանակի համար կարող է ներկայացվել միայն մեկ ստեղծագործություն, որը կարող է հանդիսանալ առանձին մեկ կտորից աշխատանք, կամ մեկ ամբողջական շարք, կամ մեկ նախագիծ: Մրցանակի ներկայացվող աշխատանքի հետ պետք է ներկայացվի նաև հեղինակի կողմից կատարված ևս 5 աշխատանք:

2. Երկրորդ փուլ անցած մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները:

3. Եզրափակիչ փուլը` ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միավորումում 2014թ. մարտ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում:

Ներկայացման կարգը պարտադիր է:

Մրցույթին մասնակցելու հայտը և ներկայացման կարգը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից www.himnadram.org:

Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին:
Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); է-փոստ` aida@himnadram.org
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ:

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։