ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի գրողների միությունը, «Արմավ» հրատարակչության հետ համատեղ, հրատարակության է պատրաստում քառասուն տարեկանից բարձր ժամանակակից արձակագիրների և բանաստեղծների միացյալ անթոլոգիա։ Պոեզիա՝ յոթանասուն տողի սահմանում, արձակ՝ մինչև չորս էջ։

Ի գիտություն հեղինակների՝ ստեղծագործությունները պետք է ներկայացվեն միայն մեկ ժանրով, անհրաժեշտ է լուսանկար և նշել ծննդյան տարեթիվը։

Վերջերս հրատարակվել են մինչև քառասուն տարեկան հեղինակների, Արցախի և Սփյուռքի մի հատվածի գրողների անթոլոգիաները։ Ուստի այս անթոլոգիան ընդգրկելու է միայն Հայաստանի ՀԳՄ անդամ գրողներին։ Նախաձեռնությունը մատենաշարային բնույթ է կրում, որի համակարգողն է նյույորքաբնակ Հրանդ Մարգարյանը։

Ստեղծագործություններն ուղարկել wua34@mail.ru հասցեով կամ հանձնել գիրքը կազմող Էդվարդ Միլիտոնյանին։

Վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 31։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։