ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ պրն. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ պրն. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Հար­գե­լի՛ մարզ­պետ.

Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան Շի­րա­կի մար­զա­յին բա­ժան­մուն­քը շուրջ ի­նը տա­րի զբա­ղեց­նում էր Գ­յում­րի քա­ղա­քի Գոր­կու 62 հաս­ցեում 80 քառ. մետր տա­րածք: Այն վե­րա­նո­րո­գել էինք, կա­հա­վո­րել և դարձ­րել գրա­սեն­յակ, ո­րը ծա­ռա­յում էր Գ­րա­կան կազ­մա­կեր­պութ­յան աշ­խա­տանք­նե­րին՝ հան­դի­պում­ներ, մի­ջո­ցա­ռում­ներ, գրա­կան խորհր­դատ­վութ­յուն մար­զի ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին և­ այլն: Այն նաև ծա­ռա­յում էր որ­պես խմբագ­րութ­յուն «Ե­ղե­գան փող» մար­զա­յին գրա­կան-մշա­կու­թա­յին ամ­սա­թեր­թի հա­մար:
Սա­կայն շեն­քի վթա­րայ­նութ­յու­նը հաշ­վի առ­նե­լով՝ Շի­րա­կի մարզ­պե­տի և ՀԳՄ նա­խա­գա­հի մաս­նակ­ցութ­յամբ քննար­կու­մը տա­րած­քը հա­մար­ժեք պայ­ման­նե­րով փո­խա­րի­նե­լու եզ­րա­հան­գում ա­րեց, և բա­ժան­մուն­քին ա­ռա­ջարկ­վեց Շի­րա­կի մարզ­պե­տա­րա­նի կի­սան­կու­ղա­յին մա­սը:
Շուրջ ի­նը տա­րի բա­ժան­մուն­քը զբա­ղեց­նում է այդ տա­րած­քը. ՀԳՄ-ի մի­ջոց­նե­րով նո­րո­գել ենք այն, կա­տա­րել դրսի աշ­խա­տանք­ներ, անձր­ևա­յին ջրե­րի դեմ բե­տո­նա­պա­տել ենք շուր­ջե­զեր­քը, բարձ­րաց­րել ենք բա­կի մա­կե­րե­սը:
ՀԳՄ Շի­րա­կի մար­զա­յին բա­ժան­մունքն ու­նի 100 ան­դամ՝ մար­զի տար­բեր քա­ղաք­նե­րում և գ­յու­ղե­րում, ո­րոն­ցից 20-ը ՀԳՄ ան­դամ են: Ու­նենք 20-ից ա­վե­լի ե­րի­տա­սարդ ան­դամ­ներ, ո­րոնք հան­րա­պե­տա­կան գրա­կան մրցա­նակ­ներ են ստա­ցել: Շի­րա­կի մար­զի գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րը թարգ­ման­վում են տար­բեր լե­զու­նե­րով, հրա­տա­րակ­վում են գրքեր: Կազ­մա­կերպ­վում են գրա­կան փա­ռա­տո­ներ, մրցույթ­ներ, հան­դի­սութ­յուն­ներ, ո­րոնք ակ­տի­վաց­նում են Շի­րա­կի մար­զի մշա­կու­թա­յին կյան­քը: Շա­րու­նակ­վում է հրա­տարկ­վել «Ե­ղե­գան փող» ամ­սա­թեր­թը, որ­տեղ տպագր­վում են նաև Հա­յաս­տա­նի և Սփ­յուռ­քի գրող­նե­րը:
Սա­կայն մարզ­պե­տա­րա­նի գլխա­վոր քար­տու­ղար Աբ­րա­համ­յա­նից հան­կար­ծա­կի տե­ղե­կա­ցանք, որ բա­ժան­մուն­քը պետք է ա­զա­տի տա­րած­քը: Ես փոր­ձե­ցի հե­ռա­խո­սով ճշտել՝ արդ­յոք կա՞ հա­մար­ժեք տա­րած­քի ա­ռա­ջար­կութ­յուն: Պա­տաս­խա­նը բա­ցա­սա­կան էր:
Հաշ­վի առ­նե­լով բա­ժան­մուն­քի գրա­կան գոր­ծու­նեութ­յան ծա­վալ­նե­րը, այդ ո­րո­շու­մը, կար­ծում ենք, չի բխում Հա­յաս­տա­նի, ի մաս­նա­վո­րի՝ Շի­րա­կի մար­զի գրա­կան-մշա­կու­թա­յին կյան­քի շա­հե­րից: Մենք ան­հանգս­տա­ցած ենք և գ­րող­նե­րի, խմբագրութ­յուն­նե­րի՝ այս հար­ցին վե­րա­բե­րող հե­ռա­խո­սա­զան­գե­րին չենք ար­ձա­գան­քում, նկա­տի ու­նե­նա­լով, որ տրա­մա­բա­նութ­յու­նը հու­շում է հա­մա­տեղ ջան­քե­րով լու­ծել այս հան­գույ­ցը ի շահ մշա­կույ­թի: Ըստ ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յան՝ մշա­կույ­թի զար­գաց­մա­նը սա­տա­րե­լուն պար­տա­վոր­ված ենք բո­լորս…
Հու­սով եմ՝ ա­ռա­ջի­կա­յում Ձեր և Գ­յում­րու քա­ղա­քա­պե­տի հետ ա­ռիթ կլի­նի խո­րա­պես քննար­կե­լու այս հար­ցը:

Հար­գան­քով՝
Էդ­վարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Նամակը քննարկվել է ՀԳՄ նախա­գահության նիստում՝ ակնկալիքով, որ մարզպետարանը համարժեք տարածք կտրամադրի Գյումրու մասնաճյուղին։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։