Օգոստոսի 23-ին ՀԳՄ էր այցելել քուրդ գրող Քուրթուլուս Բասթիմարը: Նա հանդիպել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Նրանք զրուցել են հայ և քուրդ գրողների, Հայաստանում քրդական մշակույթի զարգացման, տարածաշրջանային, ինչպես նաև Թուրքիայում ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին: Քուրթուլուս Բասթիմարը ծնվել է Կարս քաղաքում, արձակագիր է, մարդու իրավունքների պաշտպան, ստեղծագործությունները թարգմանվել են մի քանի լեզուներով: Իր ստեղծագործություններում նա անդրադառնում է մարդու իրավունքներին և ազգային փոքրամասնությունների խնդիրներին, ու նրա վերջին՝ «Հրաժեշտ ազատությանը» գրքի հրատարակումը արգելված է Թուրքիայում: Քուրդ գրողը պատմել է Հայաստանի մասին ապագա վեպի, իր ստեղծագործությունների հայերեն թարգմանության և հետագա ծրագրերի մասին: ՀԳՄ նախագահը պատասխանել է նրան հետաքրքրող հարցերին, պատմել ՀԳՄ աշխատանքների, Գրողների միության անդամ քուրդ գրողների, նրանց ստեղծագործությունների հրատարակության, քրդական մամուլի ու Հայաստանում նրանց ընձեռված հնարավորությունների մասին:
Կարդալ նաեւ․․․
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ – 155
Մայիսի 8-ին բազմամարդ էր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնը:…
ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ / Յաշա ՉԱԽՈՅԱՆ
ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակիչները, որոնց իրավամբ…
«Անդին» ամսագրի 4-րդ համարը
«Անդին» ամսագրի 4-րդ համարը բացառիկ է՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ…
