ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ալիս ՀովհաննիսյանՀԳՄ վար­չութ­յու­նը
շնոր­հա­վո­րում է
ար­ձա­կա­գիր, Հրապարակախոս
ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
ՀՈԲԵԼՅԱՆԻ առ­թիվ
«Գ­րա­կան թեր­թը» միա­նում է
շնոր­հա­վո­րան­քին

 

Գ­րա­կա­նութ­յու­նը՝ կո­չում և ճա­կա­տա­գիր…

Ի սրտե շնոր­հա­վո­րում եմ Ա­լիս Հով­հան­նիս­յա­նին՝ ծննդյան նշա­նա­կա­լից հո­բել­յա­նի առ­թիվ: Ա­լիս Հով­հան­նիս­յա­նը ժա­մա­նա­կա­կից հայ գրա­կան-մշա­կու­թա­յին կյան­քի ակ­տիվ գոր­ծիչ­նե­րից և վաս­տա­կա­շատ դեմ­քե­րից է: Ա­վե­լի քան չորս տաս­նամ­յա­կի իր գրա­կան- գե­ղար­վես­տա­կան, հրա­պա­րա­կագ­րա­կան, ման­կա­վար­ժա­կան գոր­ծու­նեութ­յան ըն­թաց­քում ու­նե­ցած վաս­տա­կը, կար­ծում եմ, լիո­վին հիմք է տա­լիս նման գնա­հա­տա­կա­նի հա­մար: Ար­ձա­կագ­րու­հու մեկ տասն­յա­կից ա­վե­լի վե­պե­րի, վի­պակ­նե­րի, պատմ­վածք­նե­րի ու հե­քիաթ­նե­րի ժո­ղո­վա­ծու­նե­րը և, մաս­նա­վո­րա­պես, «Ճ­յու­ղեր, տերև­ներ» (2012), «Ա­մե­նա­կար­գին մար­դիկ և­ ագ­ռավ­նե­րը» (2016), «­Լե­նի­նա­կան-­Կու­մայ­րի-Գ­յում­րի» (2017) գրքե­րում ամ­փոփ­ված գոր­ծերն աչ­քի են ընկ­նում յու­րա­տիպ մտա­ծո­ղութ­յամբ, կո­լո­րի­տա­յին գույ­նե­րով, եր­բեմն ի­րա­կա­նութ­յան ու ֆան­տաս­տի­կա­յի միահ­յու­սում­նե­րով, ազ­գա­յին կյան­քի ու ճա­կա­տագ­րի ինք­նօ­րի­նակ զննում­նե­րով: Իր գրվածք­նե­րում նկա­տե­լի հրա­պա­րա­կագ­րա­կան ջի­ղը հաս­կա­նա­լի է դարձ­նում նաև նրա սևեռ­վա­ծութ­յու­նը Ա­ղա­սի Այ­վազ­յա­նի, Զո­րայր Խա­լափ­յա­նի, մա­նա­վանդ Րաֆ­ֆու կյան­քի ու գոր­ծի քննութ­յա­նը: Վեր­ջինս իր ամ­փո­փումն է գտել «­Րաֆ­ֆու ոտ­նա­հետ­քե­րով» (2017) էս­սե­նե­րի ժո­ղո­վա­ծո­ւում:
Հատ­կան­շա­կան է նաև Ա­լիս Հով­հան­նիս­յա­նի եր­կար տա­րի­նե­րի բա­րե­խիղճ ու ակ­տիվ գոր­ծու­նեութ­յու­նը ՀԳՄ ակ­նար­կի և հ­րա­պա­րա­կագ­րութ­յան բա­ժան­մուն­քում, ո­րի նիս­տե­րում նրա ղե­կա­վա­րութ­յամբ քննարկ­վում են ժո­ղովր­դին ու հա­սա­րա­կութ­յա­նը հու­զող բազ­մա­թիվ սո­ցիա­լա­կան խնդիր­ներ, երկ­րի ու հայ­րե­նի­քի առջև ծա­ռա­ցած դժվա­րին հար­ցեր՝ այդ ա­մե­նին տրա­մա­բա­նա­կան և ար­դար լու­ծում­ներ ա­ռա­ջադ­րե­լու նպա­տա­կով:
Քա­ջա­ռող­ջութ­յուն, անս­պառ ե­ռանդ ու ստեղ­ծա­գոր­ծա­կան նո­րա­նոր հա­ջո­ղութ­յուն­ներ եմ մաղ­թում վաս­տակ­յալ գրո­ղին՝ ա­ռա­ջի­կա եր­կար տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Մա­նա­վանդ որ ըն­դա­մե­նը ա­միս­ներ ա­ռաջ հար­ցազ­րույց­նե­րից մե­կում խոս­տո­վա­նել է, թե չնա­յած վեր­ջին տա­րի­նե­րին կյան­քի մա­տու­ցած բա­զում ա­նակն­կալ­նե­րին ու դժվա­րութ­յուն­նե­րին, «ստեղ­ծա­գոր­ծա­կան պա­սի­վութ­յունն ինձ դեռ չի սպառ­նում»: Ո­րով­հետև հա­մոզ­ված է՝ «Գ­րո­ղը չի կա­րող չգրել, ու­զի թե չու­զի: Դա իր ճա­կա­տա­գիրն է, իր կո­չումն է»:

Պետ­րոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

ԻՆՁ ՍՐՏԱՄՈՏ Է

Սի­րե­լի՛ Ա­լիս,

Նախ՝ ի սրտե շնոր­հա­վո­րում եմ ծննդյանդ տա­րե­դար­ձը, որ ի­րա­պես դա­սա­կան հո­բել­յա­նա­կան է, և մաղ­թում քեզ հա­մար ի վե­րուստ սահ­ման­ված գա­լիք տա­րի­նե­րին նույն­պես՝ ա­ռող­ջութ­յուն, սթափ միտք, ան­հան­գիստ խառն­վածք և գ­րե­լու… դե դա ար­դեն դու ես ա­սել՝ «գրո­ղը չի կա­րող չգրել, ու­զի թե չու­զի. դա իր ճա­կա­տա­գիրն է»։
Ա­պա՝ ինձ սրտա­մոտ է մարդ­կա­յին ու գրո­ղա­կան քո խառն­ված­քը, մեղ­մա­սաց զրույ­ցը, քո ստեղ­ծած գրա­կա­նութ­յան ուղղ­վա­ծութ­յու­նը, մտա­հո­գութ­յունն ու նպա­տա­կը։ Եվ, կար­ծում եմ, սրտա­մոտ է ոչ միայն ինձ, այլև շա­տե­րին։ Դու ու­նես քո ըն­թեր­ցո­ղը, հա­վա­տա­ցո­ղը քո խոս­քին, քո գրա­կա­նութ­յա­նը, ո­րը, կար­ծում եմ, ար­դի հայ ար­ձա­կի նկա­տե­լի և ար­ժե­քա­վոր է­ջե­րից մեկն է, ինք­նօ­րի­նակ մի պատ­կե­րը մեր կյան­քի (­Հա­յաս­տան, Ար­ցախ ու Սփ­յուռք), վե­րապ­րու­մը ա­ղե­տա­վոր ժա­մա­նակ­նե­րի, կո­րուստ­նե­րի, պայ­քա­րի ու հաղ­թա­նա­կի և հատ­կա­պես մեր ժո­ղովր­դի կեն­սա­սի­րութ­յան ու ա­պա­գա­յի նկատ­մամբ ու­նե­ցած հա­վա­տի։ Քո հա­վա­տի։ Մեր ազ­գի խորհր­դան­շա­կան ծա­ռա­պատ­կե­րի «ճյու­ղե­րի ու տերև­նե­րի»՝ «ա­մե­նա­կար­գին մարդ­կանց», սկսած «հնա­մաշ» եր­թու­ղա­յի­նով երթ­ևե­կող հա­սա­րակ մարդ­կան­ցից մինչև ու­սու­ցիչ, մա­տե­նա­գետ, հե­րոս ու գե­նե­րալ, քո կեր­պար­նե­րը տպա­վո­րիչ են, ո­րով­հետև մեր կող­քին ապ­րող ի­րա­կան մար­դիկ են, ո­մանք բո­լո­րին հայտ­նի, ո­մանք միայն քո ճա­նա­չած և գ­րո­ղի եր­ևա­կա­յութ­յամբ ամ­բող­ջաց­ված։ Եվ կար­ևո­րը, ընդ­հան­րա­կա­նը նրան­ցից շա­տե­րի հա­յաց­քի ուղղ­վա­ծութ­յունն է, որ նաև քոնն է։ «­Լույ­սի ո­րոն­մանն է ուղղ­ված Ա­ղա­սու գրե­թե բո­լոր հե­րոս­նե­րի հա­յաց­քը…»,- գրում ես դու Ա­ղա­սի Այ­վազ­յա­նի մա­սին քո ու­շագ­րավ էս­սեում։ Երբ գրո­ղը գրում է մի ու­րիշ գրո­ղի մա­սին, նշա­նա­կում է հա­մա­կիր է, այդ­պես է մտա­ծում նաև ին­քը, կամ կու­զեր, որ այդ­պես ըն­դու­նեին նաև ի­րեն։ Ըն­դու­նում ենք։ Նաև քո հա­մակ­րութ­յու­նը (և կար­ևո­րու­մը) առ Րաֆ­ֆի ու Զո­րայր Խա­լափ­յան, ո­րոնց մա­սին նույն­պես էս­սե­նե­րի շար­քեր ես գրել, շատ հե­տաքր­քիր, խոր և նուրբ դի­տար­կում­նե­րով էս­սե­ներ, ո­րոնք ժան­րի դա­սա­կան օ­րի­նակ­ներ են (գրա­կա­նութ­յան և ար­դիա­կան հար­ցե­րի զու­գա­հեռ խորհր­դա­ծութ­յուն­ներ), այլև գրա­կա­նա­գի­տա­կան հե­տաքր­քիր վեր­լու­ծութ­յուն­ներ։ Հի­շում եմ, երբ ա­վար­տե­ցիր հա­մալ­սա­րա­նը, գրա­կա­նա­գետ դառ­նա­լու ցան­կութ­յուն ու­նեիր, բայց եր­ևի կյանքր ճա­նա­չե­լու, կյան­քի մա­սին գրե­լու ներ­քին մղու­մը ա­վե­լի ու­ժեղ էր, ընտ­րե­ցիր մա­մու­լի ու գրա­կա­նութ­յան ճա­նա­պար­հը, իսկ հին «սերդ»՝ գրա­կա­նա­գի­տութ­յու­նը, ա­հա, «հա­րութ­յուն է առ­նում» այս էս­սե­նե­րիդ մեջ։ Թող որ էս­սեա­տիպ, բայց դրանք գրա­կա­նա­գի­տա­կան հե­տաքր­քիր դի­տար­կում­ներ ու բնու­թագ­րութ­յուն­ներ են։
Լավ է, որ մեզ հա­մար այս խառ­նակ ու դժվար ժա­մա­նակ­նե­րում, այ­սօր էլ, քո իսկ հա­վաս­տիա­ցու­մով, «ստեղ­ծա­գոր­ծա­կան պա­սի­վութ­յու­նը դեռ չի սպառ­նում» քեզ, և կար­ևոր է, որ գրո­ղա­կան քո ըն­թաց­քը՝ «գնաց­քը», շարժ­վում է, դու նա­յում-նկա­տում-պատ­կե­րագ­րում ես տե­սած­ներդ, եր­բեմն էլ հրա­պա­րա­կա­խո­սի բաց տեքս­տով խոր­հուրդ­ներ հնչեց­նում, տես­նում ես և՛ լու­սա­վո­րը, և՛ խոչ ու խու­թե­րը, մութ թու­նել­նե­րը, որ պի­տի անց­նենք, մի պահ գու­ցե տագ­նա­պում ես, գու­ցե հու­սա­հատ­վում (շա­տե­րի պես), բայց ներք­նա­պես, հո­գե­պես լի­նե­լով լա­վա­տես՝ ներշն­չում ես ըն­թեր­ցո­ղին, թե քո «գնաց­քը» չի «վա­խե­նում թու­նե­լից», ո­րով­հետև «ի վեր­ջո հայտն­վե­լու է լույ­սը…»։

Վազ­գեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ԱԼԻՍ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՆԱՒԱՀԱՆԳԻՍՏՆԵՐԸ

Ա­լիս Յով­հան­նի­սեա­նի հա­մար քա­րե­րի աշ­խարհ Հա­յաս­տա­նը ե՛ւ մշա­կոյթ է, ե՛ւ պատ­մու­թիւն, ե՛ւ ցաւ: Ն­րան ցա­ւի դուռ հասց­րել է տա­ռա­պած ժո­ղո­վուր­դը: Գ­րա­կա­նու­թիւ­նը նա­ւագ­նա­ցու­թիւն է, եւ շատ յա­ճախ Ա. Յով­հան­նի­սեա­նը երբ ա­ւար­տում է ո­րե­ւէ նոր գիրք, ըստ էու­թեան՝ վե­րա­դառ­նում է հայ­րե­նի նա­ւա­հան­գիստ, որ­տեղ օ­ղակ­նե­րը ոչ թէ փակ­ւում են, այլ՝ բաց­ւում:
Յո­բե­լե­նա­կան այս օ­րե­րին գրո­ւած այս հպան­ցիկ տո­ղե­րում ար­տա­յայտ­ւում է մեր լա­ւա­գոյն ար­ձա­կա­գիր­նե­րից մէ­կի գրա­կան հե­տաքրք­րու­թիւն­նե­րի զար­մա­նա­լի քար­տէ­սը: Այն անց­նում է մեր ժո­ղովր­դին ճա­կա­տագ­րա­կան վեր­ջին տաս­նա­մեակ­նե­րին պա­տու­հա­սած բո­վով՝ երկ­րա­շարժ, ետ­խորհր­դա­յին ցնցում­ներ եւ ան­սահ­ման, ան­սահ­ման ա­նո­րո­շու­թիւն: Գ­րողն ա­մե­նու­րեք փնտռում է մար­դու հա­ւա­քա­կան նկա­րա­գի­րը, նրա հո­գե­կան տա­ռա­պա­լից շար­ժե­րը, բայց որ գլխա­ւորն է՝ մարդ մնա­լու եւ ապ­րե­լու ջի­ղը: Նա ապ­րում է իր ժա­մա­նա­կով եւ բե­րում է նոր ժա­մա­նակ գրա­կա­նու­թեան մէջ: Եր­բեմն հարկ է իր հա­մար այդ ժա­մա­նա­կի խա­րիսխ­նե­րը պտտել ետ, հաս­նել Րաֆ­ֆուն, դա­սեր վերց­նել նրա­նից, բայց միեւ­նոյն է, ին­չի էլ ձեռք զար­կի, գլխա­ւորն իր հա­մար իր տրո­փող ժա­մա­նակն է:
Ա­լիս Յով­հան­նի­սեա­նի հե­րոս­նե­րը ա­րե­ւա­շող մար­դիկ են, իսկ ռո­ման­տիկ գրո­ղի հա­մար Ա­րե­ւա­շո­ղը կեր­պա­րի մուտ­քի բա­նա­լի է, յա­տուկ ա­նուն, հե­րոս, ո­րին ին­քը հա­ւա­տում է մա­քա­ռում­նե­րի ճա­նա­պարհ­նե­րին («­Լե­նի­նա­կան-­Կու­մայ­րի-­Գիւմ­րի»): Եւս մի հե­տաքր­քիր ա­ռանձ­նա­յատ­կու­թիւն. Ա. Յով­հան­նի­սեա­նի գրա­կան մի­ջա­վայ­րը թեժ, ան­հան­գիստ ո­րո­նում­ներն են, մի­ջա­վայր, ուր ապ­րում են հե­րոս­նե­րը ի­րենց հա­ւա­տի ու բա­րու­թեան շո­ղե­րի ներ­քոյ:
Ես Ա­րե­ւա­շո­ղին գի­տակ­ցա­բար ա­ռանձ­նաց­րի, քա­նի որ իր շո­ղե­րը վերց­նում է հե­ղի­նա­կից, այ­սինքն՝ Ա. Յով­հան­նի­սեա­նը միշտ պարզ մարդ­կանց մէջ ո­րո­նում է իր գրա­կան զա­ւակ­նե­րին, ո­րոնց հա­մախմ­բո­ւա­ծու­թիւ­նը կա­րող է դառ­նալ տան ներ­քին սիւն, ա­պա­գա­յի ե­րաշ­խա­ւոր ուժ, իսկ ին­քը՝ հե­ղի­նա­կը՝ մայր բո­լոր կեր­պար­նե­րի հա­մար: Ա­ւե­լի զօ­րա­ւոր եւ մա­քուր, քան ե­թէ հե­րո­սու­հին ի­րեն տես­նէր միայն շրջա­պա­տի, միայն ա­մուս­նու՝ Մու­կու­չի ապ­րում­նե­րի եւ հո­գե­բա­նու­թեան շրջագ­ծե­րում:
Ա. Յով­հան­նի­սեա­նի հե­րոս­նե­րը, ա­ռա­ւե­լա­պէս հե­րո­սու­հի­նե­րը, ի­րե­նից վերց­րել են մեր ա­ւան­դա­կան ա­ռօ­րեայ պատ­կե­րա­ցում­նե­րից դէ­պի եր­ջան­կու­թիւն գնա­լու խա­ղա­ղու­թիւ­նը: Այդ խա­ղա­ղու­թեան մէջ գրո­ղա­կան եր­ջան­կու­թիւն կայ, ո­րին հա­սել է ին­քը՝ տա­րի­նե­րի բե­ռը ու­սին, եւ հպարտ է. կեր­պար­նե­րը մար­դուն բա­րո­յա­պէս վե­րա­կազ­մե­լու յանձ­նա­ռու­թիւն ու­նեն: Այս­տեղ թե­րեւս հարկ է յի­շել «­Ճիւ­ղեր, տե­րեւ­ներ» գիր­քը, ո­րը խտաց­րել է մշա­կու­թա­յին վէ­պի սկզբունք­նե­րը ու­սուց­չու­հու՝ Պահ­լա­ւեա­նի նկա­րագ­րով, ա­ռօ­րեա­յով, սի­րով ու հիաս­թա­փու­թիւն­նե­րով: Այս ա­մէ­նը քննել է հայ-ի­տա­լա­կան աշ­խոյժ շփում­նե­րի, մեր ա­րեան յի­շո­ղու­թեան արթմ­նի դա­սե­րի ճա­նա­պար­հով: Ակն­յայտ է, որ Պահ­լա­ւեա­նը փոր­ձում է գնալ դէ­պի մեր պատ­մու­թեան ա­կունք­նե­րը, բայց՝ հա­յեաց­քը, ինչ­պէս Ա­լիս Յով­հան­նի­սեա­նի պա­րա­գա­յին, ա­պա­գա­յին: Ա­ռա­ջի­կայ վէ­պե­րում մենք յոյս ու­նենք որ­սալ այդ հա­յեաց­քի խո­րա­ցու­մը, ո­րը մեր գրա­կա­նու­թեան հա­մար փոր­ձա­ռու­թեան նոր ճա­նա­պարհ է, վե­րել­քի ճա­նա­պարհ:

Սու­րէն ԴԱՆԻԷԼԵԱՆ

***

Սի­րե­լի՛ Ա­լիս, մտքով հե­տո­ւա­ռաջ եմ գնում այն տա­րի­նե­րի մի­ջով, ո­րոնց ըն­թաց­քում գտել եմ քեզ, և նոր ա­լիք­ներ է տա­լիս այն ջեր­մութ­յու­նը, ո­րը քո ներ­կա­յութ­յունն է իմ կյան­քում:
Ա­լիս Հով­հան­նիս­յա­նին նախ որ­պես գրող գի­տեի, այն էլ՝ հեռ­վից, ծա­նոթ էի իր ո­րոշ գրվածք­նե­րի, իր՝ հրա­շա­լի ար­ձա­կագ­րի, հրա­պա­րա­կագրի ու­րույն ո­րա­կին: Ա­վե­լի ուշ ճա­նա­չե­ցի մար­դուն նրա մեջ, մար­դու այն հազ­վագ­յուտ տե­սա­կը, ո­րը ե­թե ա­վե­լի շատ լի­ներ մեր ի­րա­կա­նութ­յան մեջ՝ երկ­րում… աշ­խար­հում, վստա­հա­բար այ­սօր այս վի­ճա­կի, վի­ճակ­նե­րի ա­կա­նա­տե­սը չէինք լի­նի:
Հե­տո պետք է բա­ցա­հայ­տեի նաև Ա­լիս Հով­հան­նիս­յան մտա­վո­րա­կա­նին. ման­կագ­րին, գրա­կա­նա­գե­տին… Ցա­վոք, այ­սօր ճիշտ ար­ժե­քա­յին գրա­կա­նութ­յու­նը շատ քիչ է գտնում իր հաս­ցեա­տե­րե­րին, և Ա­լի­սի, մեր երկ­րի, աշ­խար­հա­յին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի հա­մար մտա­հոգ մյուս շատ գրող­նե­րի ա­սե­լի­քը, ճի­չը այդ­պես էլ իր գոր­ծը չի կա­րո­ղա­նում ա­նել։ Փակ ա­կանջ­ներն այդ­պես էլ փակ են մնում, կույր աչ­քե­րը՝ կույր, և մի փո­սից մյուսն ընկ­նե­լու մեր ըն­թաց­քի վերջն այդ­պես էլ դեռ չի եր­ևում:
Բայց, միև­նույն է, Ա­լի­սը՝ խա­վա­րի մեջ լույ­սը վա­ռած, իր գոր­ծին է. մարդ­կանց սթա­փեց­նող, հա­յին՝ իր հայ լի­նե­լու ճիշտ կեր­պը հու­շող, Աստծո պատ­վի­րան­ներն ու պատ­գամ­նե­րը հի­շեց­նող վե­պե­րով, պատմ­վածք­նե­րով, հրա­պա­րա­կագ­րութ­յուն­նե­րով, հե­քիաթ­նե­րով, այլ լույ­սի սերմ­նա­ցան գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րի խոր­քա­յին վեր­լու­ծութ­յուն-բա­ցա­հայ­տում­նե­րով, իր՝ պար­զա­պես ապ­րե­լով…
Ա­լի՛ս ջան, շնոր­հա­վո­րում եմ հո­բել­յա­նա­կան տա­րե­դարձդ՝ քեզ ուժ, ե­ռանդ և­ եր­կար, շատ եր­կար տա­րի­ներ…

ՆԱՆԵ

***

Շ­նոր­հա­վո­րում եմ ծնունդդ, Ա­լի՛սս, թող քո սի­րե­լի ներ­կա­յութ­յու­նը մեզ միշտ հի­շեց­նի կյան­քի գե­ղեց­կութ­յան և հույ­սի ան­շի­ջե­լի լի­նե­լու մա­սին…
Մաղ­թում եմ եր­կար ու ար­գա­սա­վոր կյանք, նո­րա­նոր հիա­նա­լի գոր­ծեր, ո­րոնք վկա­յում են բա­ցա­ռիկ բազ­մա­կող­մա­նի զար­գաց­ման, հա­մար­ձա­կութ­յան ու մտքի խո­րութ­յան մա­սին: Այ­սօր կրկին թեր­թում էի «Գ­րա­կան թեր­թի» այն հա­մար­նե­րը, ո­րոն­ցում տպագր­վել ես (դրանք խնամ­քով պա­հում եմ), և կր­կին զար­մա­նա­լի թվաց ընդգր­կում­նե­րի այն լայ­նութ­յու­նը, մաս­նա­գի­տա­կան ար­հես­տա­վար­ժութ­յու­նը, քա­ղա­քա­ցիա­կան հա­մար­ձա­կութ­յու­նը, բազ­մա­կող­մա­նի վեր­լու­ծութ­յուն­նե­րը, ո­րոն­ցով ա­ռանձ­նա­նում են քո հոդ­ված­նե­րը և ոչ միայն քո…
Հոդ­ված­նե­րիցդ մե­կում, ար­ձա­կա­գիր Պեր­ճու­հի Ա­վետ­յա­նին տրված դի­պուկ բնու­թա­գի­րը կար­ծես հենց ինք­նաբ­նու­թագ­րում է. «Ինձ հա­մար մտա­վո­րա­կա­նի նրա ազ­նիվ կեր­պա­րը ձևա­վոր­վել է նախ նրա գրա­կա­նութ­յան, ա­պա ան­ձի հետ առն­չութ­յու­նից»: Իսկ Ա­լիս ան­հա­տա­կա­նութ­յու­նը նաև խո­րա­թա­փանց քննա­դատ է, որ «­Րաֆ­ֆու ոտ­նա­հետ­քե­րով» մեզ մա­տու­ցեց վա­յել­քի և­ ի­մա­ցութ­յան նոր թանկ պա­հեր: Դու կա­րո­ղա­նում ես ցան­կա­ցած թե­մա ներ­կա­յաց­նել ներ­կա­յի հա­մա­տեքս­տում՝ նրա մեջ տես­նե­լով ար­դիա­կան խոր­հուրդ­ներ և­ ա­նակն­կալ զու­գա­հեռ­ներ: Առ­հա­սա­րակ, լրագ­րա­յին ակ­նար­կը քեզ մոտ անս­պա­սե­լի կեր­պով վե­րած­վում է բնութ­յան հետ բա­նաս­տեղ­ծա­կան երկ­խո­սութ­յան, որ­պի­սին է Ա­մուլ­սա­րի մա­սին գե­ղե­ցիկ ակ­նարկդ:
Ծանր ժա­մա­նակ­ներ են գրա­կա­նութ­յան ու գրո­ղի հա­մար: Այ­դու­հան­դերձ մեր հեր­թա­կան հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ միշտ գտնում եմ քեզ հույ­սով, գոր­ծե­լու հա­վա­տով ու անս­պառ ե­ռան­դով: Քեզ քա­ջա­ռող­ջութ­յուն, խա­ղաղ եր­կինք ա­զատ հայ­րե­նի­քում…

Ա­նա­հիտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գ­յում­րի

Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ԵՐԲ ԱՎԵԼԻ ՄՈՏ ԵՍ 100-ԻՆ ԵՎ ԲԱՎԱԿԱՆԱՉԱՓ ՀԵՌԱՑԵԼ ԵՍ ԾՆՆԴՅԱՆԴ ՏԱՐՈՒՑ

Շատ բան հաս­կա­ցել եմ, շատ բան չեմ հաս­կա­ցել ու չեմ հաս­կա­նա­լու…
Հաս­կա­ցել եմ, որ հա­զիվ եմ ինձ զսպել 9 ա­միս… Աչ­քերս բա­ցել եմ, տե­սել եմ մորս ու հորս զար­մա­ցած, հիա­ցած, ապ­շած, մտա­հոգ աչ­քե­րը… Ո՞նց ենք էս Աստ­ծո տված հրաշ­քին մե­ծաց­նե­լու, որ ար­ժա­նի լի­նենք Ն­րա պարգ­ևին… Թև­քե­րը քշտել են, գոր­ծի են ան­ցել… Նույ­նիսկ մրջյուն­ներն են ի­րար անց­նում ի­րենց ձվից դուրս ե­կած մրջյու­նիկ­նե­րի հե­տա­գա կյանքն ա­պա­հո­վե­լու հա­մար, այդ­քան է՞լ չկանք…
Նոր բան հայտ­նա­բե­րե­լու կա­րիք չկար. ա­մեն ինչ նույնն էր Ա­դամ-Ե­վա­յից հե­տո… Մ­նում է վեր­հի­շել… Մինչև հի­մա էլ սա մտնում է իմ ա­մե­նօր­յա ա­րա­րո­ղա­կար­գի մեջ… Եվ հա­մե­մա­տել…
Իմ հան­ճա­րեղ ըն­կե­րու­հի­նե­րից մե­կը մի ան­գամ ա­սաց. «Է, հա՛, ես հա­վա­տում եմ ռեին­կար­նա­ցիա­յին: Աստ­ված էլ գործ ու բան չու­նի, ա­նընդ­հատ նոր մար­դի՞կ է ստեղ­ծե­լու…»: Ծի­ծա­ղե­ցինք, չէ՞, Հ­րա­նո՛ւշ ջան, բայց այն­քան պարզ ու հա­սա­րակ է… Իմ ծոռ­նու­հի Մա­յան հո աշ­խարհ չի՞ ե­կել հե­ծա­նիվ կամ գու­նա­վոր հե­ռուս­տա­ցույց ստեղ­ծե­լու հա­մար… Ար­դեն շատ լավ էլ գի­տի, որ մինչև աշ­խարհ գա­լը իր ստանձ­նած պար­տա­վո­րութ­յուն­նե­րը՝ խո­սել ու քայ­լել սո­վո­րե­լու հետ, պի­տի հա­մե­մա­տութ­յան մեջ դնի իր վա­ղո՜ւց ան­ցած դա­սե­րի հետ ու տես­նի, թե ո՞ր տրոր­ված ճա­նա­պար­հով գնա, որ գտնի միայն իր տրո­րե­լիք ճա­նա­պար­հը… և կգտ­նի, ե­թե ծույ­լի­կի մե­կը չլի­նի, հղփա­ցած ե­րե­սա­ռա­ծի մե­կը չդառ­նա… Չէ՞ որ այդ ճա­նա­պարհն էլ հենց իր կա­րո­տով է ապ­րում…
Այս­պես, դպրո­ցում, հա­մալ­սա­րա­նում, կյան­քում համ­բե­րութ­յամբ կրծե­ցի գի­տութ­յան գրա­նի­տը, իմ հո­րի­նած բա­հե­րով ու քլունգ­նե­րով պե­ղե­ցի ներսս, որ տես­նեմ, ո՞ր անկ­յու­նում եմ ծվա­րել ան­բան-ան­բան, քա­շեմ, դուրս բե­րեմ, ա­սեմ՝ մի՛ վա­խե­նա, բո­լորն էլ էս­տեղ մե­րոնք են, մեր շրջա­պա­տում են ապ­րում, բո­լորն էլ վա­խեր ու­նեն, հո դրա հա­մար չե՞ն բան­տար­կե­լու ի­րենց, հո բո­լո­րը ճգնա­վոր չե՞ն դառ­նա­լու, թեև ճգնա­վոր­ներն էլ մարդ են, պետք է հար­գենք նրանց ընտ­րութ­յու­նը… Մար­դիկ, ըն­դա­մե­նը մարդ լի­նե­լով ի­րենց վրա են վերց­րել բո­լո­րիս մեղ­քե­րը, ա­ղո­թում են մեր հո­գի­նե­րի փրկութ­յան հա­մար… Մար­դիկ կան, հաս­տատ, որ քո չափ չեն վա­խե­ցել ի­րենց վրա ուղղ­ված ցու­ցա­մա­տե­րից, ո­րոնք նման էին հնդկա­ցի­նե­րի տե­սած ա­ռա­ջին զի­նա­տե­սակ­նե­րին… Ցու­ցա­մա­տե­րի ան­տա­ռի ան­դա­դար շարժ­մա­նը հետ­ևում էիր, խե­լոք-խե­լոք ուղ­ղութ­յուն վերց­նում… Չէ՛, էդ­պես չես գնա­լու, էս­պես էի ա­սել, չէ՛, էդ կող­մը բան չկա տես­նե­լու, չէ՛, էդ չե­ղավ, գլուխդ ա­ռել, գնում ես, ե՛տ ա­րի, չէ՛… ուղղ­վում են դե­պի Հա­րավ, դե­պի Հ­յու­սիս, Ար­ևելք, Արև­մուտք, Վերև, ներքև, Վերև, ներքև, Վերև…
Բայց ի՜նչ սխրանք է, չէ՞, մարդ ա­րա­րա­ծի հա­մար այս լա­բի­րին­թո­սում լույ­սի հետք փնտրե­լը…
Քեզ ա­սում էի, չէ՞, մի՛ վա­խե­նա քեզ նման ա­րա­րած­ներ լույս աշ­խարհ բե­րե­լուց… Եվ ճիշտ ա­րե­ցիր, որ հա­կա­ռակ պո­զա­վոր-պո­չա­վո­րի պնդում­նե­րի, թե՝ ո՞ւր ես էդ ան­մեղ­նե­րին էս իմ կա­ռու­ցած քաո­սի մեջ գցում… Չէ մի, չէ, քո ստեղ­ծած քաո­սի… Ե­թե այս ար­ևոտ աշ­խար­հը չլի­ներ, ին­չի՞ մեջ էիր տե­ղա­կա­յե­լու քո այ­լան­դակ ծու­ղակ­նե­րը… Դա­տար­կութ­յան մեջ նույ­նիսկ քո նման հմուտ, պիղծ գյու­տա­րար չա­րա­գոր­ծը չի կա­րող պժգան­քի մի կայծ հո­րի­նել…
Կա­րո­ղա­ցանք այդ ան­ծա­նոթ վայ­րե­րում, այ­սինքն՝ իմ ներ­սում գտնել Աստծո լույ­սը… Թե՞ ին­քը մեզ գտավ… Սա շատ կար­ևոր է: Էդ­պես թեթև մի՛ նա­յիր այս հար­ցին… Ե­թե դու ես ի­րեն գտել, ու­րեմն կեց­ցե՛ս… որ փնտրե­ցիր գո­նե… Իսկ ե­թե Լույսն է քեզ գտել… Էլ ի՞նչ էր պետք քեզ… Օրհ­նութ­յո՜ւն է, ան­կաս­կած… Ա­սա­ցիր՝ «ան­կաս­կած», բայց ին­չո՞ւ է մինչև հի­մա՝ այս­քան տաս­նամ­յակ­ներ անց, ներ­սից կրծում կաս­կա­ծան­քի մկնի­կը, երբ այս­քա՜ն վա­յե­լել ես այդ շնոր­հը, բա­զում շան­թա­հա­րում­նե­րից հե­տո ուշ­քի ես ե­կել, ոտ­քի ես կանգ­նել, քայ­լել, ըն­թա­ցել… Մի՞­թե ար­ժա­նի եմ, Տե՛րս, մի՞­թե մո­ռա­ցել ես իմ գոր­ծած մեծ ու փոքր բազ­մա­թիվ մեղ­քե­րը ու այն հան­ցանք­նե­րը, որ դեռ գոր­ծում եմ ու գոր­ծե­լու եմ… մնում եմ հան­ցան­քա­կիր…
Ո­չինչ, Տե՜րս, հա­մա­րենք՝ ոչ թե վատ քրիս­տոն­յա եմ, այլ, որ չեմ դա­դա­րում կա­տա­րե­լութ­յան ու­ղի­ներ փնտրե­լուց… Թեև կա­տա­րե­լութ­յո՜ւնն ուր, իմ նման ժա­մա­նա­կա­կից գրո՜ղն ուր…
Ա­րի՛ էս­տեղ մի պահ դա­դար առ­նենք, մտա­ծենք, վեր­լու­ծենք… Թեև մենք՝ ես ու դու, կար­ծես թե քիչ ժա­մա­նակ ենք տրա­մադ­րում այս հար­ցին, պետք ե­ղա­ծից քիչ…
Կար­գին հա­յե­րեն չի­մա­ցող հայ­րի­կիդ օգ­նութ­յամբ թո­թո­վա­խոս մի քա­նի բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներդ քեզ հու­շե­ցին, որ աշ­խար­հում կա հո­րի­նե­լու մի զար­մա­նա­լի վայր, որ­տեղ հայտն­վե­լուց հե­տո ոչ թե բե­րանդ բա­ցած շուրջդ ես նա­յե­լու միայն, այլ մի բան կոր­զած ետ ես սլա­նա­լու, ճիշտ այն­պես, ինչ­պես ծաղ­կա­խեղդ դաշտն ընկ­նե­լուց չես հա­գե­նում փնջեր կա­պե­լուց, որ հետդ տա­նես, երբ դաշ­տը ար­դեն հեռ­վում լի­նի:
Դե, ի­հար­կե, ինչ­պես բո­լո­րին է պա­տա­հում, չնչին բա­ցա­ռութ­յուն­նե­րով, սե­րը ե­կավ, բռնեց քո ա­կան­ջից… Դու չպետք է մտա­ծեիր, թե ստա­ցածդ ու ներշն­չան­քիդ մե­ծութ­յու­նը ի՞նչ հա­րա­բե­րակ­ցութ­յան մեջ են… Ա­յո՛, կու­րա­նում ես, ի՜նչ եր­ջա­նիկ կու­րութ­յուն, որ լույ­սի դաշ­տե՜ր է բա­ցում…
Եվ կու­րա­ցած էիր, նույ­նիսկ կար­ծես ու­զում էիր ար­դեն բո­ղո­քել այս շնոր­հազրկու­մից, երբ Ե­կավ ու Ա­սաց, որ Սե­րը ա­մեն ինչ է, ու ե­թե դու դեռ կա­րո­ղա­նում ես սի­րել աշ­խար­հը, քեզ տրված շնոր­հը, գրել, չտա­րա­կու­սել, չտրա­մա­բա­նել, թե ին­չո՞ւ չեն գնա­հա­տում մար­գա­րիտ­ներդ, դա հենց Սերն է…
Ով ու­զում է հար­վա­ծել մեր այս աշ­խար­հին ու բռնել այն այ­լան­դա­կի պո­չը կամ ցատ­կել նրա պո­զե­րին ու հպարտ-հպարտ ման գալ, հենց սերն է նե­տա­հա­րում, ու­զում է դիպ­չել հենց մի­ջու­կին…
Բայց մի՞­թե այդ ա­մե­նա­կա­րող մի­ջու­կին, որ Ա­րար­չի տված մե­ծա­գույն, վիթ­խա­րա­գույն պարգևն է, այդ­պես հեշտ է հաս­նե­լը…
Մի օր էլ, հի­շո՞ւմ ես, խելք խել­քի տված, ու­զում էինք հաս­կա­նալ՝ էս ո՞նց ե­ղավ, ու­րեմն ե­թե ետ­պա­տե­րազմ­յան սե­րունդ ենք, ու­րեմն մեզ վի­ճակ­ված է ա­ռանց կա­տակլիզմ­նե­րի ապ­րե՞լ… Էհ, երկ­րա­շար­ժը շատ չու­շա­ցավ… Գու­ցե աշ­խար­հի մա­կար­դա­կով սա ըն­դա­մե­նը մեծ, շատ մեծ ա­ղետ էր, բայց մեր ներ­սի մա­կար­դա­կով, որ­տեղ միա­սին լույս էինք փնտրել, գտել, փայ­փա­յում էինք նրան, մե­զու­մեզ հպար­տա­նում էինք, որ պո­զա­վոր-պո­չա­վո­րին էն­քան էլ չհա­ջող­վեց դիպ­չել մեր ձեռք­բե­րու­մին, որ մեր լույ­սից նույ­նիսկ կա­րող ենք, պար­տա­վոր ենք, ու­զում ենք բա­ժին հա­նել ու­րիշ­նե­րին՝ նեղ­յալ­նե­րին, ան­հաս­կա­ցող­նե­րին… ա­յո՛, մեր ներ­սի մա­կար­դա­կով երկ­րա­շար­ժը կա­տակ­լիզմ էր… Բայց դուրս ե­կանք, չէ՞, չմնա­ցինք ճգնե­լու խա­վա­րում խա­վա­րա­սե­րի նման… Նույ­նիսկ թևեր ա­ռանք, թև թ­ևի տված, վե­րից վար, վա­րից վեր 10 տա­րի անց ուժ գտանք նա­յե­լու, տնտղե­լու մեր եր­կիր մարմ­նի ա­ղետ­յալ հատ­ված­նե­րին, մեր մարմ­նի վեր­քե­րին… տեղ-տեղ ար­դեն սպիա­ցել էին… Ա­պա­քին­վում էր երկ­րա­շար­ժից հե­տո պա­տե­րազմ տե­սած մեր Ար­ցախ-մար­մի­նը, տե­սանք, վա­յե­լե­ցինք, սի­րե­ցինք, սի­րում ենք, սի­րե­լու ենք… Հույս կա ու­րեմն… Էհ, շատ գո­տեպնդ­վե­ցինք, միամտ­վե­ցինք… Եվ ա­հա… Այս մե­կին դի­մա­նալն անհ­նար էր… անհ­նար… Նույ­նիսկ երկ­րա­շար­ժի բան­դա­գու­շանք­նե­րը մեզ այս կար­գի ան­հու­սութ­յան չէին հասց­րել: Քո­վի­դը կող­քից սկսեց ա­մո­թից շա­ռա­գու­նել… «Էս ի՞նչ է իմ ա­րա­ծը, երբ աշ­խար­հում էս­քան հոգս ու ցավ ու­նեն մար­դիկ»… Փոր­ձեց մի քիչ ետ քաշ­վել, բայց ի­րեն հմտո­րեն, քմա­հա­ճո­րեն բաց թող­նող­նե­րի հա­մար մի փոք­րիկ երկ­րի մի մեծ պա­տե­րազմն ի՞նչ էր, որ ձեռ­քից վայր դնեին ի­րենց շատ դուր ե­կած խա­ղա­լի­քի ղե­կա­վար­ման պուլ­տը…
Էհ, մեր լու­սա­կիր էն ե­րե­խե­քին քա­ռորդ դար էլ չտրվեց, որ վա­յե­լեին ի­րենց հետ բե­րած լույ­սը… Ե­կել էին ան­դուն­դի, սև խո­ռոչ­նե­րի հետ կռիվ մղե­լու… մղե­ցին… ի­րենց բա­ժի­նը…
Իսկ մենք ի՞նչ ա­րե­ցինք, ի՞նչ ենք ա­նում… Մեզ, որ­պես մտա­վո­րա­կա­նի (այս դեպ­քում միտք ու­նե­նա­լը, կար­ծում են, պար­տա­դիր է), հարց­նում են. «Ի՞նչ է լի­նե­լու, դուրս գա­լո՞ւ ենք այս լա­բի­րին­թո­սից»: Տա­րա­կու­սած ենք, ի՞նչ միտք, ի՞նչ մտա­վո­րա­կան, ո՞ւմ է պետք մեր միտ­քը, ա­սենք թե՝ ու­նենք… Ե­թե հարց­նեին նրանք, ով­քեր ոչ մե­կին ո­չինչ չեն հարց­նում, այլ… ի­րենք ա­մեն ինչ գի­տեն… Միայն մի բան կա­սեինք, ե­թե հարց­նող լի­ներ, «Եր­բեք մի՛ ա­սեք «ես», մի՛ ա­սեք. «Ես ու­զում եմ ա­սել», մի՛ բար­բա­ռեք՝ «Ես ո­րո­շել եմ»… Գո­նե ա­սեք՝ «մենք», որ մեզ մեղ­սա­կից զգա­լով, գու­ցե թե միա­սին է­շը ցե­խից հա­նենք…»։ Կա­յին ժա­մա­նակ­ներ, երբ սխալ­ված­նե­րին կամ ի­րենց գոր­ծը լավ չի­մա­ցող­նե­րին մտրա­կա­հա­րում էին, դա­վա­ճան­նե­րին խա­րա­զա­նում էին… Մե՛զ էլ մտրա­կա­հա­րեք… Թեև դրա կա­րի­քը չկա… Մեզ վա­ղուց ար­դեն հա­նել են գոր­ծա­ծութ­յու­նից՝ որ­պես դարն ապ­րած աշ­խա­տա­գոր­ծիք­ներ… Տա­րեց­նե­րի ի­մաս­տութ­յու­նից օգտ­վե­լը մնա­ցել է միայն ար­ևել­յան փի­լի­սո­փա­յութ­յուն­նե­րի փո­շին ետ տվող ե­զա­կի­նե­րի մե­նաշ­նոր­հը… Դեռ ոչ մի դա­վա­ճա­նի չտե­սանք կա­խա­ղա­նից ճոճ­վե­լիս… Գու­ցեև փտում են նկուղ­նե­րում… Գու­ցեև Նա­դիր շա­հը նրանց ար­դեն ան­դո՞ւնդն է գլո­րել…
Է­լի կշա­րու­նա­կեմ ինքս ինձ հետ մե­նա­խո­սել, իմ ներ­սի լույս ո­րո­նո­ղի հետ երկ­խո­սել… Դա շատ կար­ևոր է, սի­րե­լի­նե՛րս… Իսկ ա­մե­նա­կար­ևո­րը Սերն է… Իսկ ա­մե­նա­վեր­ջին խոս­քը ոչ թե «ես»-ինն է կամ «ես»-ե­րի­նը, այլ՝ Աստ­ծու­նը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։