­Քեյթ ՇՈՊԵՆ* (1850-1904) / Ա­զա­տութ­յուն. Կ­յան­քի ա­ռակ

Քեյթ ՇՈՊԵՆ
Աշ­խար­հում մի կեն­դա­նի է ծնվում և նա­յե­լով Կ­յան­քին՝ տես­նում է, որ փակ­ված է պա­տե­րի մեջ, իսկ առջ­ևում եր­կա­թե ճա­ղեր են, ո­րոնց մի­ջով դրսից ներս են թա­փան­ցում օդն ու լույ­սը. կեն­դա­նին վան­դա­կի մեջ է ծնվում:
Այս­տեղ էլ նա մե­ծա­նում է՝ ի­րեն պաշտ­պա­նող և խ­նա­մող ան­տես ձեռ­քի ներ­քո ու­ժե­ղա­նա­լով ու գե­ղեց­կա­նա­լով: Քաղ­ցած լի­նե­լու դեպ­քում ու­տե­լի­քը միշտ ձեռ­քի տակ է, ծա­րա­վե­լու դեպ­քում ջուր են բե­րում, և­ երբ ցան­կա­նում է հանգս­տա­նալ, պառ­կե­լու հա­մար մահ­ճա­կա­լը միշտ ա­պա­հով­ված է: Եվ այդ­պես նա ի­րեն շատ լավ է զգում` լի­զե­լով իր գե­ղե­ցիկ թևե­րը և հա­ճույք ստա­նա­լով ար­ևի ճա­ռա­գայթ­նե­րից, ո­րոնք, ըստ նրա, հենց իր տու­նը լու­սա­վո­րե­լու հա­մար են ստեղծ­վել:
Օ­րե­րից մի օր արթ­նա­նում է իր ծույլ հանգս­տից, և, ի՜նչ, վան­դա­կի դու­ռը բաց է. պա­տա­հա­բար բաց էր մնա­ցել: Զար­մա­ցած ու վա­խե­ցած կուչ է գա­լիս անկ­յու­նում: Հե­տո դան­դաղ մո­տե­նում է դռա­նը, ան­սո­վո­րութ­յու­նից սար­սա­փած` ցան­կա­նում է փա­կել այն, բայց նրա վեր­ջույթ­ներն ան­կա­րող էին դա ա­նել. հա­մար­ձակ­վում է գլու­խը դուրս հա­նել և տես­նել, որ երկն­քում ամ­պե­րը ա­վե­լի են մե­ծա­նում, և աշ­խարհն էլ է լայ­նա­նում:
Վե­րա­դառ­նում է իր վան­դա­կը, բայց ոչ հանգս­տա­նա­լու, քա­նի որ կա­խարդ­ված էր այն Ան­հայ­տով, որ տի­րում էր իր շուր­ջը, և նո­րից ու նո­րից նա գնում է դռան մոտ` ա­մեն ան­գամ ա­վե­լի շատ Լույս տես­նե­լով:
Մեկ ան­գամ էլ վե­րա­դառ­նա­լով Լույ­սի հոր­ձա­նու­տը` նա խոր շունչ է քա­շում, ոտ­քե­րը ձգում ու ցատ­կե­լով դուրս գնում:
Հե­տո նա ա­վե­լի ա­րագ է գնում` խե­լա­գա­րի պես թռչե­լով, ան­փու­թութ­յու­նից վնաս­վում ու պոկ­վում է նրա հարթ մաշ­կը. նա նա­յում է, հո­տո­տում, դիպ­չում ա­մեն ին­չի, նույ­նիսկ փոր­ձում է շուր­թե­րով համ­տե­սել վտան­գա­վոր ա­վա­զա­նից` մտա­ծե­լով, որ քաղցր կլի­նի:
Հի­մա քաղ­ցած լի­նե­լու դեպ­քում պետք է ու­տե­լի­քը ո­րո­նի և հա­ճախ էլ պայ­քա­րի դրա հա­մար, նախ­կի­նից մնա­ցած գի­րուկ վեր­ջույթ­նե­րով հաս­նի ջրին, որ հա­գեց­նի ծա­րա­վը:
Ա­հա այս­պես էլ նա ապ­րում է` փնտրե­լով, գտնե­լով, հրճվե­լով և տա­ռա­պե­լով: Դու­ռը, որ պա­տա­հա­բար բաց էր մնա­ցել, շա­րու­նա­կում է այդ­պես էլ մնալ, բայց վան­դա­կը միշտ դա­տարկ է:

* Ա­մե­րի­կա­ցի ֆե­մի­նիստ գրող, Լո­ւի­զիա­նա Կ­րեոլ­յան ժա­ռան­գութ­յան ա­մե­նա­տա­րած­ված և­
ըն­թերց­ված գրող­նե­րից մե­կը։

Թարգ­մա­նութ­յու­նը անգ­լե­րե­նից`
Գո­հար Ղա­սաբ­յա­նի

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։