Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆՀայ զինվորի արյան միջով է գալիս քաջությունը, և Եղիշեի. «Մահ իմացյալ անմահություն է» պատգամը արդիական է. երբ սկսվում է մարտը, հայ զինվորը վերածնվում է հանց հերոս…
Երբ սկսվեց Արցախյան հերոսամարտը, ինձ մեղավոր էի զգում, որ չեմ մեկնում առաջնագիծ. չէ՞ որ համալսարանում ուսանել էի բուժքույրական դասընթացներ, բայց փոքրիկ որդիներս խնամքի կարիք ունեին, և չգնացի:
Այսօր հայ մայրերը և քույրերը զենքը ձեռքին մարտնչում են:
Այս պատերազմում գրվեցին հերոսական բազում էջեր, որոնք հետագայում երգ ու գիրք կդառնան:
Արցախը Հայաստանի մուտքն է, մեր դրոշը և մեր ինքնության հաղթարշավը: Այս պատերազմը համաշխարհային ռազմական հրապարակում ամենանոր զենքերի փորձարկումն է, որին դիմակայում է հայի արթուն միտքը:
Թուրքիան երբեք չի հրաժարվել պանթուրքիստական, ծավալապաշտական ծրագրերից. Կովկասով, Դաղստանով դեպի Միջին Ասիա, Մոնղոլիա թուրանական երկիր ստեղծելու պլանները միշտ գործում են: Եվ միշտ Հայաստանը կարծր ոսկրի պես խրված է նրանց կոկորդում։
Ես համոզված եմ, որ հաղթանակը հեռու չէ, ու նաև առաջադեմ մարդկությունը իր ձայնն է բարձրացնում Հայաստանի օգտին, և այս պատերազմում հայ ժողովուրդը տանելու է իր հերթական հաղթանակը: Որովհետև Արցախյան հերոսամարտը մեզ սովորեցրեց, որ մենք հաղթող ենք:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։