ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

 

Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի (WAPA) որոշմամբ՝ գրականության, թարգմանական արվեստի, մշակույթի, ինչպես նաև հայ-սերբական գրական կապերը զարգացնելու և ամրապնդելու գործում ունեցած մեծ վաստակի համար, օրերս «Մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում է շնորհվել բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, սերբագետ, Հայաստանում Սերբիայի Հանրապետության Պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանին:

Շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 30-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Ընդունելով բարձր կոչումը՝ Բաբկեն Սիմոնյանը նշել է. «Այս կոչումը, անշուշտ, շատ ուրախացնող է և ոգևորող, մանավանդ երբ գնահատվում է տասնամյակների վաստակը: Իմ խորին համոզմամբ, սակայն, ավելի շատ պարտավորեցնող է: Նման կոչումները, պարգևները, մրցանակները մղում են ստեղծագործողներին ավելին անել, որովհետև նրանք վստահ են՝ հանրությանը միշտ էլ ասելիք ունեն:

Որպես շնորհակալական խոսք՝ վերջում Բաբկեն Սիմոնյանը ներկայացրել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության իր սերբերեն հրաշալի թարգմանությունը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.