Թումանյան 150

Թումանյան150

Փետրվարի 18ին Երևանի Հյուսիսային համալսարանի ուսանողներն ու դասախոսները Ամենայն հայոց բանաստեղծի հուշարձանի մոտ կազմակերպել էին հանդիսություն՝ նվիրված բանաստեղծի 150ամյակին: Համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը հայտարարեց, որ պատրաստել են հուշամեդալներ, որոնցով այս օրերին պարգևատրելու են մի շարք մտավորականների և կազմակերպությունների:

 

***

Փետրվարի 18ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150ամյակին նվիրված «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտագործնական համաժողով: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ելույթում ներկայացրեց Թումանյանի 150ամյակին նվիրված Գրողների միության միջոցառումների ծրագիրը: Մասնավորապես նա անդրադարձավ փետրվարի 19ը Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ կյանքի կոչված Գիրք նվիրելու օրվան, որը համահայկական բնույթ է ձեռք բերել: Թումանյանը Թբիլիսիի իր օջախը դարձրել էր մշակույթի, հայապահպանության, պետական մտածողության մի վերնատունպետություն, որի շառավիղներն էին Կովկասի գրական և մշակութային ընկերակցությունները: Էդ. Միլիտոնյանը նաև տեղեկացրեց, որ ՀԳՄի ջանքերով գնվել է Թումանյանի տունը Թբիլիսիում, նորոգվել և հիմա դարձել է Հովհ. Թումանյանի տունթանգարանինստիտուտ:

 

***

Փետրվարի 19ին Դսեղում ՀԳՄ պատվիրակությունը և ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը ծաղկեպսակ դրեցին Հովհաննես Թումանյանի հուշարձանին և մասնակցեցին միջոցառումներին: Հովհաննես Թումանյանի տունթանգարանում կազմակերպված միջոցառման ընթացքում Երևանի Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը Թումանյանի 150ամյակի հուշամեդալներ հանձնեց տունթանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանին և ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանին:

 

***

Փետրվարի 19ին, Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում, ՀԳՄ անդամ գրողներ Ներսես Աթաբեկյանը, Ռուզան Ասատրյանը, Անուշ Ասլիբեկյանը, Արտաշես Արամը, Անահիտ Արփենը, Լևոն Բլբուլյանը, Աշոտ Գաբրիելյանը, Գոհար Գալստյանը, Սեյրանուհի Գեղամյանը, Պետրոս Դեմիրճյանը, Նաիրա Համբարձումյանը, Ալիս Հովհաննիսյանը, Խաչիկ Մանուկյանը, Շանթ Մկրտչյանը, Նանեն, Հերմինե Նավասարդյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Տիգրան Նիկողոսյանը, Ռուզաննա Ոսկանյանը, Նոնա Պողոսյանը, Գրիգոր Ջանիկյանը, Ազնիվ Սահակյանը, Ռաֆայել Սահակյանը, Վահան Սաղաթելյանը, Դավիթ Սարգսյանը, Վաչագան Սարգսյանը, Վրեժ Սարուխանյանը, Սերգեյ Վարոսյանը, Թադևոս Տոնոյանը հանդիպումներ ունեցան Երևանի մի շարք դպրոցներում, աշակերտների հետ խոսեցին Թումանյանի մասին, ինչպես նաև մասնակցեցին դպրոցներում կազմակերպված Թումանյանին նվիրված միջոցառումներին: ՀԳՄ մարզային բաժանմունքների գրողները ևս այցելեցին դպրոցներ:

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։