Գրական անցուդարձ

***
Մայիսի 24-ին և 25-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ անդամների շախմատի առաջնություն: Մասնակցեցին ութ գրող՝ Ալեքսան Գոմցյանը, Սամվել Կոսյանը, Արմենակ Ղազինյանը, Սերգեյ Մուրադյանը, Հովհաննես Պապիկյանը, Էդվարդ Անտինյանը, Թադևոս Խաչատրյանը, Սերգեյ Վարոսյանը: Հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով ու պատվոգրերով: Առաջին մրցանակը ստացան Թադևոս Խաչատրյանն ու Սերգեյ Վարոսյանը, 3-րդ մրցանակը՝ Ալեքսան Գոմցյանը: Արմենակ Ղազինյանն ու Էդվարդ Անտինյանը ստացան պատվոգրեր:
Հոկտեմբերին Հռոմում կայանալիք համահայկական շախմատի մրցույթում Վրաստանի ներկայացուցիչ, շախմատիստ Գոհար Ալեքսանյանը հաղթողներին նվիրեց 1996 թ. Երևանում տեղի ունեցած 32-րդ շախմատային օլիմպիադայի առիթով ՀՀ Կենտրոնական բանկի թողարկած հուշադրամներ` նվիրված շախմատին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։