Բուլղարիայի ՊԵՆ ակումբի և բուլղար գրողների միության «Պլամկ» (բոց) ամսագիրը, Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ, իր աշնանային թողարկումը ամբողջությամբ նվիրել է հայ դասական և ժամանակակից գրականությանը՝ Մաշտոցից ու Նարեկացուց մինչև մեր օրերը: Ընդգրկված են 47 հայ հեղինակների ստեղծագործություններ՝ թե՛ արձակ, թե՛ պոեզիա: Ծրագիրն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության, Բուլղարիայում Հայաստանի դեսպանության և ՀԳՄ-ի «Литературная Армения» ամսագրի խմբագրության համատեղ ջանքերով: Համարը բացվում է Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի խոսքով, որում նա մասնավորապես անդրադառնում է հայ-բուլղարական գրական-մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը` նշելով, որ երկու ժողովուրդների միջև բարեկամությունը, ինչպես և մշակութային կապերը երբեք չեն ընդհատվել, նրանց ձգտումներն ու երազանքները գրեթե նույն տեսլականն են ունեցել:
Կարդալ նաեւ․․․
«ՏՈՆԱՊԵՏ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Ապրիլի 2-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ և Իսրայելյան…
Օսիպ Մանդելշտամ–125
Մայիսի 6-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի…
Վիկտոր Հովսեփյան «Նանե՛, նանե՛, կրա՛կ տուր ինձ»
Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի,…
